Երևանյան դպրոցում 12-ամյա երեխան պարբերաբար ծեծի է ենթարկվում․ փաստաբան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.am-ը գրում է․
Ծնողի փոխանցմամբ՝ իր 12-ամյա երեխան Երևանի թիվ 98 hիմնական դպրոցում պարբերաբար ենթարկվում է բուլինգի և ծեծի, ինչի հետևանքով ստացել է գլխուղեղի ցնցում, ձախ ուսահոդի սալջարդ, գերձգվածություն, քթի մակերեսային վնասվածք, քթի սալջարդ, մարմնի վրա ցուցափայտի հարվածի հետքեր։ Այս մասին Facebook–ի իր էջում ահազանգել է փաստաբան Ինեսսա Վարդանյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Դպրոցի տնօրեն Մարիաննա Ավագյան, հանրությունն իրավունք ունի ստանալու հստակ պատասխաններ՝ ի՞նչ եք արել երեխայի անվտանգությունն ապահովելու համար՝ բացի դպրոցը փոխելու առաջարկից, ի՞նչ կոնկրետ միջոցներ եք ձեռնարկել բռնությունը կանխելու և երեխային պաշտպանելու ուղղությամբ, դիմե՞լ եք արդյոք իրավասու մարմիններին...
Դպրոցում երեխայի անվտանգության ապահովումը ձեր հայեցողության հարցը չէ, այլ օրենքով սահմանված պարտականություն, որի անտեսումը կամ ոչ պատշաճ կատարումը պետք է արժանանա իրավական խիստ գնահատականի՝ պատասխանատվության բոլոր հետևանքներով։
Ի դեպ միջադեպերից մեկի գլխավոր հերոսը ուսուցչուհիներից մեկի թոռն է։ ԴԵՌ այսքանը…
Հ․Գ․ Ծնողը հայտնեց նաև, որ երեխան մի քանի օր է հրաժարվում է դպրոց գնալ...իսկ դպրոցից որևէ մեկը կապ չի հաստատել»։Փաստաբանն այս գրառմանը կցել է նաև բժշակական փաստաթղթեր, որոնցով հաստատվում է, որ երեխաներ տարբեր վնասվածներով տեղափոխվել է հիվանդանոց»։



