Որսորդը պատահաբար կրակել և սպանել է իր ազգականին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի Տյումենի մարզում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել որսորդության ժամանակ անփութության հետևանքով ազգականի մահը պատճառելու համար։ Այս մասին հայտնում է տարածաշրջանային քննչական կոմիտեն։
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ի կեսօրին՝ անտառում։ Քննության նախնական տվյալներով՝ տղամարդը որսի ժամանակ կրակել է եղջերուի ուղղությամբ, սակայն պատահաբար դիպել է իր 66-ամյա ազգականին։ Վերջինս մահացել է դեպքի վայրում։
Past.am-ի փոխանցմամբ՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննիչները շարունակում են անհրաժեշտ քննչական գործողությունները։
Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ աշխատանքներ են տարվում նաև միջադեպի պատճառները պարզելու ուղղությամբ։
Past.am-ը կհետևի գործի հետագա ընթացքին։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել



