Հայտնի մարդիկ, ովքեր ամուսնացել են իրենց բարեկամների հետ (լուսանկարներ)
ԼԱՅՖՈրքան էլ անհավատալի լինի, սակայն բոլոր ժամանակներում էլ արյունակից-բարեկամների հետ ամուսնություններ լինում են։ Ընդ որում, նրանցից շատերը ոչ թե այլասերվածներ են, այլ հայտնի մարդիկ, ում ողջ աշխարհն է ճանաչում։ Նրանք կամ ամուսնացել են՝ նախքան իմանալը, որ հարազատներ են կամ էլ սիրահարվելով՝ չեն մտահոգվել հասարակության կարծիքի մասին ու որոշել են միասին լինել։
Կեւին Բեյկոն Հոլիվուդյան դերասանը 30 տարի դերասանուհի Կիրա Սեդժվիկի հետ ամուսնությունից հետո նոր միայն իմացան, որ բարեկամներ են։ Բարեբախտաբար, ոչ շատ մտերիմ։

Ֆրանկլին Ռուզվելտ ԱՄՆ ամենահայտնի նախագահներից մեկը նույնպես ամուսնացել էր իր հեռավոր բարեկամուհու՝ Էլեոնորայի հետ։

Վուդի Ալեն Հանրահայտ ռեժիսոր Վուդի Ալենը ամուսնացած է իր խորթ դստեր հետ, ով իրենից փոքր է 35 տարով։

Ալբերտ Էյնշտեյն Հռչակավոր Էյնշտեյնն ամուսնացել է իր բարեկամուհու հետ, ով իրեն քույր էր գալիս։

Սադամ Հուսեյն Իրաքի նախկին նախագահը բազմաթիվ կանայք է ունեցել, որոնցից մեկն իր մոտ ազգականուհին էր, Սաջիդա Տուլֆախը իր հորեղբոր դուստրն էր։

Չարլզ Դարվին Դարվինը չէր վախենում արյան խառնումից, նա ամուսնացավ հորեղբոր դստեր Էմմայի հետ, նրանք 10 երեխա ունեցան։

Պատրաստեց Past.am-ը:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



