Ուկրաինան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում նոր հանդիպման շուրջ. Զելենսկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինան արդեն բանակցություններ է վարում ԱՄՆ ներկայացուցիչների հետ նոր հանդիպում անցկացնելու շուրջ։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մենք բանակցություններ ենք վարում ամերիկյան բանակցային թիմի հետ։ Ես գիտեմ, որ մեր թիմը նրանց հետ մշտական կապի մեջ է։ Կարծում եմ՝ առաջիկա օրերին կպայմանավորվենք այս կամ այն մակարդակի հանդիպման մասին»,- հայտնել է Զելենսկին։
Ինչպես նշել է Զելենսկին Ուկրաինան շարունակելու է ապրել և պայքարել։
«Ամենակարևորը արժանապատվորեն ապրելն է։ Դա չէ՞ որ այսօր շատ կարևոր է կյանքում՝ ինչպիսին էլ որ լինի կյանքը։ Այն այնքան սարսափելի է պատերազմի ժամանակ։ Շատ կարևոր է, որ արժանապատվությունը պահպանվի»,- ընդգծել է Զելենսկին։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



