Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026-ը կհամախմբի ոլորտի միջազգային առաջնորդներին «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագրի ներքո

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 16-17-ին արդեն երրորդ տարին անընդմեջ Հայաստանում անցկացվում է հանքարդյունաբերության ոլորտի առաջատար միջոցառումը՝ Mining Armenia Forum 2026-ը՝ «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագրի ներքո։ 

Ֆորումը հերթական անգամ Հայաստանում համախմբում է հանքարդյունաբերության և հարակից ոլորտների շուրջ 50 խոսնակների՝ այդ թվում միջազգային հանքարդյունաբերական ընկերությունների և ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչներ, ներդրողներ, քաղաքականություն մշակողներ, կայունության ոլորտի փորձագետներ, տեխնոլոգիական մատակարարներ, ակադեմիական շրջանակների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ 

Mining Armenia Forum-ը կազմակերպում են «Հանքարդյունաբերական ֆորում» զարգացման հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան։

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջhանյանը նշում է. «Mining Armenia ֆորումն արդեն երրորդ տարին որպես Հայաստանում կայացած խոշորագույն միջազգային կոնֆերանս բովանդակային երկխոսության հարթակ է կառավարության, բիզնեսի, ակադեմիական շրջանակների և միջազգային գործընկերների մասնակցությամբ։ Այս տարի աննախադեպ է միջազգային գործընկերների մասնակցությունը՝ խոշորագույն խորհրդատվական ընկերություններից՝ մինչև հանքարդյունաբերության ոլորտի առաջատար միջազգային փորձագետներ, ղեկավարներ, ավելի քան 15 երկրներից հյուրեր։  Սա վկայում է Հայաստանի հանքարդյունաբերական և լայն տնտեսական ներուժի նկատմամբ աճող միջազգային հետաքրքրության մասին։ Մեր նպատակն է այդ հետաքրքրությունը վերածել նոր ներդրումների, գործնական համագործակցության և ոլորտի արդիականացմանն ուղղված որոշումների»:

Երրորդ անգամ անցկացվող ֆորումի ռազմավարական հովանավորներն են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» և «Լիդիան Արմենիա» ընկերությունները։ 

«Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտն ունի զարգացման մեծ ներուժ, որի իրացման համար անհրաժեշտ են երկարաժամկետ ներդրումներ, ժամանակակից տեխնոլոգիաներ և միջազգային լավագույն փորձի ներդրում։ «Լիդիան Արմենիայի» փորձը և Ամուլսարի ծրագրի զարգացման ամբողջական ճանապարհը՝ հանքավայրի հայտնաբերումից ու հետախուզումից մինչև շահագործման մեկնարկ, ցույց են տալիս, որ Հայաստանում հնարավոր է իրականացնել միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող խոշոր հանքարդյունաբերական ծրագրեր։ Համոզված եմ, որ ոլորտի ապագան պետք է հիմնված լինի մրցունակության, նորարարության, բնապահպանական պատասխանատվության և կայուն զարգացման սկզբունքների վրա։ Mining Armenia Forum-ը կարևոր հարթակ է այս տեսլականի շուրջ միջազգային փորձը համախմբելու, գիտելիքի և փորձի փոխանակումը խթանելու, նոր գործընկերություններ ձևավորելու և ոլորտի զարգացման նոր հնարավորություններ բացահայտելու համար»,-նշում է «Լիդիան Արմենիայի» Հիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը։ 

Ֆորումի գլխավոր հովանավորներն են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և «Թեղուտ» ՓԲԸ-ն։

Ամերիաբանկի Կորպորատիվ և ներդրումային բանկինգի տնօրեն Գագիկ Սահակյանը նշում է․ «Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության կարևոր ոլորտներից է, որն իր նշանակալի ներդրումն ունի մեր երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում։ Տարիներ շարունակ լինելով ոլորտի խոշոր ընկերությունների ֆինանսական գործընկերը` համոզված ենք, որ վերջիններիս ներուժի արդյունավետ իրացման համար խորհրդատվական, ֆինանսավորման և ներդրումային գործիքակազմի կիրառման հետ մեկտեղ կարևոր են նաև պատասխանատու մոտեցումը, երկարաժամկետ տեսլականն ու նորարարական լուծումները, և «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագիրը համահունչ է մեր այս մոտեցմանը»։

Այս տարի Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումն անցկացվում է առանձնահատուկ ժամանակահատվածում՝ Հայաստանում կենսաբազմազանության վերաբերյալ COP17 գագաթնաժողովի անցկացումից անմիջապես առաջ, երբ գլոբալ օրակարգում առավել մեծ ուշադրություն է դարձվում կրիտիկական հանածոներին, էներգետիկ անցմանը, կենսաբազմազանությանը և ռեսուրսների պատասխանատու զարգացմանը։ Այս համատեքստում Հայաստանը հարթակ է դառնում հանքարդյունաբերության ապագայի, տարածաշրջանային համագործակցության և ռեսուրսների կայուն օգտագործման շուրջ միջազգային քննարկումների համար։ 

«Թեղուտ»-ի կորպորատիվ տնօրեն Արտյոմ Գեղամյանը նշում է․ «Հայաստանի հանքարդյունաբերությունն այսօր զարգացման նոր փուլում է, և մեր առաջ խնդիր է դրված ոչ միայն բարձրացնել արտադրության արդյունավետությունը, այլև ներդնել կառավարման, տեխնոլոգիաների, բնապահպանական պատասխանատվության և կորպորատիվ մշակույթի նոր չափանիշներ։ Թեղուտի համար Mining Armenia Forum-ի գլխավոր գործընկեր լինելը հնարավորություն է մասնակցելու հենց այս օրակարգի ձևավորմանը և մեր փորձով նպաստելու ոլորտի երկարաժամկետ ու պատասխանատու զարգացմանը»։ 

Mining Armenia Forum 2026-ին միացել են նաև հանքարդյունաբերության և ռեսուրսների ոլորտում միջազգային ճանաչում ունեցող մի շարք կազմակերպություններ։ «Resourcing Tomorrow»-ն մասնակցում է ֆորումին՝ համատեղ անցկացնելով առանցքային պանելային քննարկում՝ «Ֆինանսների և ներդրումների ներգրավումը ռեսուրսների ոլորտում» թեմայով։ «Wood Mackenzie»-ն Mining Armenia Forum 2026-ին կմասնակցի հատուկ նիստով՝ նվիրված շուկայական հնարավորություններին, ներդրումային ներուժին և մրցակցային այն գործոններին, որոնք ձևավորում են Հայաստանի գրավչությունը՝ որպես հանքարդյունաբերական ներդրումների ուղղություն։

Իր հերթին՝ S&P Global Energy-ն ֆորումի շրջանակում հատուկ նիստ կանցկացնի՝ անդրադառնալով համաշխարհային հանքարդյունաբերության ոլորտում կայունության ցուցանիշների վրա ազդող վերջին միտումներին և ներդրումային որոշումների կայացման մեջ կայունության գործոնների աճող նշանակությանը։

Mining Armenia Forum-ը ոչ միայն մասնագիտական քննարկումների, այլև միջազգային կապերի ձևավորման և փորձի փոխանակման հարթակ է։ Երկու օրերի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպելու հանքարդյունաբերության ոլորտի միջազգային և տեղական դերակատարների, ներդրողների, ֆինանսական կառույցների, տեխնոլոգիական ընկերությունների, պետական և համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր և ձևավորելու նոր համագործակցության հնարավորություններ։

***

Mining Armenia Forum 2026-ը կազմակերպում են «Հանքարդյունաբերական ֆորում» զարգացման հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան։ Երրորդ անգամ անցկացվող ֆորումի ռազմավարական հովանավորներն են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» և «Լիդիան Արմենիա» ընկերությունները, իսկ գլխավոր հովանավորները՝ Ամերիաբանկը և «Թեղուտ» ՓԲԸ-ն։

Այս տարի ֆորումը կհամախմբի շուրջ 50 միջազգային և տեղական բանախոսների, ովքեր կառավարության ներկայացուցիչներ, ներդրողներ, կայուն զարգացման նպատակների փորձագետներ և տեխնոլոգիական առաջատարներ են։

Վարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա ՀՀ և Ղրղզստանի նախագահները անդրադարձել են 2 երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացմանը Հորմուզի նեղուցը բաց կլինի նավագնացության համար, երբ ԱՄՆ nւժերը դուրս գան Պարսից ծոցի տարածաշրջանից. Իրանի ԶՈւ ներկայացուցիչ Ուկրաինան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում նոր հանդիպման շուրջ. Զելենսկի «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԼոռիում՝ բնակարաններից մեկում, հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել է Շիրակի քրեական ոստիկաններն արագ բացահայտեցին Ազատան գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնի մի մասը հայտնաբերված է Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԻրանը բանակցություններ է վարում մեզ հետ. Թրամփ Կոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԱԹՍ-ներով արգելված իրեր փոխանցելու փորձերը շարունակվում են․ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են թմրամիջոցների, բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձեր ԱՄՆ-ում 16-ամյա մի դեռահաս կրակ է բացել տարրական դպրոցում ու սպանել 3 երեխայի և 1 ուսուցչի Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Ո՞վ կլինի Կուրտուայի փոխարինողը «Ռեալում» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Tesla-ն ներկայացրել է թռչող մեքենա Իրանը դատապարտել է Երուսաղեմում դեսպանատուն բացելու Կոլումբիայի որոշումը Գարեջրի և դեղագործական որոշ ապրանքների մատակարարման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում 2027-ից պետք է ներառել նույնականացման նշանների տվյալները FT: ԱՄՆ-ը կարող է թուլացնել Ռուսաստանի և Իրանի «ստվերային նավատորմի» պատժամիջոցները՝ դիզելային վառելիքի գները նվազեցնելու համար Ֆինանսների նախարարության թեժ գծի հեռախոսահամարը ժամանակավորապես անհասանելի է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներում Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Բրեդլի Բարկոլան ճանաչվել է Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՎթար․ ջուր չի լինելու մինչեւ 21:00-ն ԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Արարատում հայրն անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ նա մահացել է Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանԵս կարծում եմ, որ Զելենսկու հետ ավելի բարդ է գործ ունենալ, քան Պուտինի. Թրամփ Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026-ը կհամախմբի ոլորտի միջազգային առաջնորդներին «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագրի ներքոՍվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան Որդին հոր զենքով պատահաբար կրակել է ընկերոջ ուղղությամբ ու կյանքից զրկել