Պուտինի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ում՝ G20 գագաթնաժողովի ժամանակ․ Զելենսկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ն աշխատում է այս ուղղությամբ. նրանք առաջարկել են անցկացնել եռակողմ հանդիպում։ Այն կարող է տեղի ունենալ Մերձավոր Արևելքի որևէ երկրում։ ԱՄՆ-ն անընդհատ խոսում է Արաբական Միացյալ Էմիրությունների կամ Սաուդյան Արաբիայի մասին, հայտարարել է Զելենսկին՝ խոսելով այն մասին, թե որտեղ կարող է տեղի ունենալ Պուտինի հետ իր անձնական հանդիպումը։
«Ավելին, հանդիպումը կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ում՝ G20 գագաթնաժողովի ժամանակ, սակայն դեռևս որևէ հաստատում չկա՝ ո՛չ Ռուսաստանից, ո՛չ էլ ԱՄՆ-ից։
Հանդիպումը կարող է տեղի ունենալ նաև եվրոպական որևէ երկրում։ Գիտեմ, որ եվրոպացիները սկսում են կապեր հաստատել այս հարցի շուրջ։ Արդյունքը կտեսնենք մի փոքր ավելի ուշ»,-հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



