Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն
ՍՊՈՐՏԱլբանիայի Դուրես քաղաքում ընթացող Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության 85 կգ քաշային ծանրորդների պայքարում Մարտին Պողոսյանը երկամարտի 343 կգ արդյունքով դարձավ առաջնության արծաթե մեդալակիր։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։
Իսկ կանանց 77 կգ քաշային կարգում Աննա Ամրոյանը 102 կգ արդյունքով փոքր բրոնզ շահեց պոկում վարժությունում։
Ավելի վաղ 75 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը և 57 կգ քաշային կարգում հանդես եկեղ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել են Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոններ, 75 կգ քաշային կարգում հանդես եկող Տիգրան Կարապետյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, Սամվել Մարտիրոսյանն (70 կգ) ու Նարեկ Մկրտչյանն(85 կգ) էլ նվաճել են բրոնզե մեդալ։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



