Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ իրանական զինված ուժերը երկրի դեմ նոր ռազմական գործողության դեպքում պատրաստել են ավելի կործանարար գործողությունների ծրագիր, հաղորդում է Press TV-ն։
«Ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաների կրկնվող սպառնալիքներն ու սադրիչ հռետորաբանությունը չեն փոխի տեղում առկա իրականությունը», — հայտարարել է Ռեզային։
Ըստ նրա, Իրանի նոր օպերատիվ ծրագիրը կտարբերվի այն ծրագրերից, որոնք կիրառվել էին 12-օրյա և 40-օրյա պատերազմների ընթացքում։
«Իրանի նոր օպերատիվ ծրագիրը չի հետևի այն կանոններին, որոնց նրանք սովոր են», — ընդգծել է նա։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



