Իրանը պատրաստում է պատասխան՝ կարգավորման յոթօրյա ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի դիտողություններին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը պատրաստում է պատասխան՝ Թեհրանի առաջարկած հակամարտության կարգավորման յոթօրյա ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի դիտողություններին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։
«Մենք Միացյալ Նահանգներին ներկայացրել ենք այսպես կոչված յոթօրյա ծրագիրը։ Ամերիկյան կողմը ներկայացրել է իր դիտողությունները, որոնց պատասխանն այժմ պատրաստում ենք։ Մեր տեսանկյունից՝ յոթօրյա ծրագիրը շարունակում է ուժի մեջ մնալ»,- ասվում է նախարարի պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
Արաղչիի խոսքով՝ եթե Վաշինգտոնը կատարի Թեհրանի պայմանները, Հորմուզի նեղուցը կբացվի ծրագրի իրականացման վեցերորդ օրը, իսկ յոթերորդ օրը կմեկնարկեն բանակցությունները։
Նախարարը շեշտել է, որ Իրանը չի ենթարկվի սպառնալիքներին և պատրաստ է պաշտպանել իրեն։ Միաժամանակ նա նշել է, որ Թեհրանը պատրաստ է դիվանագիտական ճանապարհով կարգավորման, եթե այն լինի արժանապատիվ, արդար և ապահովի Իրանի ժողովրդի իրավունքները։



