Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մենք փաստացի սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք. Արմեն Աշոտյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանում 2020 թվականի նոյեմբերի իննից սկսած փաստացի ընթանում է քաղաքացիական պատերազմ։
Այո՛, այն դեռևս քաղաքական է, թեպետ իշխանությունները գործի են դնում ռեպրեսիվ ամբողջական ապարատը։
Այո՛, այդ պատերազմը մեկնարկել է արյամբ՝ որպես մարդկային և տարածքային կորուստների հետևանք։
Այո՛, այն ընթանում է բացառապես սառը եղանակով։

Բայց խիզախենք կրկնել. մենք փաստացի սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք։

Հայաստանը, ինչպես և ժամանակին զգուշացնում էինք, վերածվում է պառակտված քաղաքակրթության։ Բոլոր, անգամ ամենաավտորիտար կամ տոտալիտար երկրներում կան քաղաքական տարաձայնություններ, քաղաքական պայքար, քաղաքական լարվածություն, սակայն նրանցից շատ քչերն են թևափոխում նման պառակտման, նման պայքարի ամենավտանգավոր փուլ՝ պառակտված քաղաքակրթության, երբ հասարակությունը իր ձևական, ֆորմալիստական ամբողջականության մեջ, այնուհանդերձ, տրոհված է արմատապես իրարից տարբերվող արժեհամակարգերով, և դրա քարոզչական փաթեթավորումը Հայաստանում ներկայացվում է որպես «իրական և պատմական Հայաստանների» կռիվ։
Քաղաքացիական պատերազմները, որպես կանոն, ունենում են երկու տիպի ավարտ։
Առաջինը՝ կողմերից մեկի հաղթանակով։

Հայաստանի պարագայում «հաղթանակի»՝ վերջնական արդյունքի ամրագրման շանս չունի կողմերից և ոչ մեկը։
Նիկոլ Փաշինյանին չի հաջողվելու քաղաքական առումով վերացնել առնվազն կես միլիոն իր տեսակետը միանշանակ և ակտիվ չկիսող, ինչպես նաև ընտրությունների չմասնակցելու ձևով նրան պասիվ դիմադրող մոտ մեկ միլիոն հայրենակիցների։

Այս պահին տեսանելի շանս չունի նաև ընդդիմությունը, քանզի առաջնորդվում է իր անարդյունավետությունը ապացուցած գործիքակազմով, իսկ պոտենցիալ հաղթանակի պարագայում անգամ, մեկ է, ստիպված է լինելու գործ ունենալ փաշինյանական գաղափարաբանությունը փաստացի և իրականում կրող տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների հետ։

Սակայն քաղաքացիական պատերազմներն ունենում են նաև այլ ելք, երբ հաղթում է երրորդ կողմը՝ որպես հետևանք հաշտեցնելով հասարակությունը և երկիրը հանելով աղետաբեր ճգնաժամից։
Այդպիսին էր Անգլիայի պատմության մեջ հայտնի Ալ և Սպիտակ վարդերի պատերազմը՝ Լանկաստերների և Յորկերի միջև։ Արյունալի բախումները, տասնամյակներ տևող պառակտվածությունը ավարտվեցին երրորդ կողմի՝ Թյուդորների հաղթանակով։

Իսկ ինչո՞վ էր դա կարևոր։

Թյուդորներին հաջողվեց հաշտեցնել հակամարտող կողմերին, հարթել առկա տարաձայնությունները, կրկին համախմբել ժողովրդին և ապահովել Անգլիայի վերադարձը եվրոպական ասպարեզ։
Հայաստանում Թյուդոր լինելու շանս ուներ Բագրատ Սրբազանն ու իր առաջնորդած Սրբազան պայքարը, որն, ավաղ, ավարտվեց անհաջողությամբ, քանզի այն զարգացավ «վարդայնացման» ճանապարհով։

Թյուդոր դառնալու շանս ուներ և դեռ ունի նաև «Ուժեղ Հայաստանը», սակայն «վարդայնացման» վտանգն ու ռիսկերը ցայտուն են։

Եվ այսպես, Հայաստանի համար նվազագույն ցնցումներով այս սառը քաղաքացիական պատերազմից ելքը Թյուդորների հաղթանակն է։

Դրա թիվ մեկ նախադրյալը հայ հասարակության աճող հոգնածությունն է ստեղծված իրավիճակից։ Մարդիկ իրական ելք են փնտրում, իսկ հանրային հույզերի վարար գետը վերջիվերջո անխուսափելիորեն հարթելու է իր ճանապարհը։
Դա հասկանում են նաև Փաշինյանին իշխանության բերած շրջանակները, որոնց համար «երրորդ» տարբերակը առավել արդիական է դառնում գործող ռեժիմի աճող տոքսիկության պայմաններում։
Սակայն նման օպերացիայի նրանց օրակարգը ոչ թե Հայաստանի խախանդումն ու ապաքինումն է, այլ «Мавр сделал своё дело, мавр может уходить» տրամաբանությունը։

Ուստի գիտակից, սեփական ամբիցիաները ազգային ու պետական շահերին ենթարկացնող քաղաքական վերնախավը պարտավոր է ընդունել այս պարզ ճշմարտությունը։

Եթե ամփոփելու լինեմ, ապա Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր։

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ՄարտիրոսյանՄԱԿ-ի ներկայացուցիչ Աստրիդ Շոմակերը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի կողմից Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Բացահայտվել է ​​հյուրանոցում երեխայի մահվան հնարավոր պատճառըՊաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը Շարունակում ենք մեր հանդիպումները Գավառ համայնքի բնակավայրերում. Աննա ԿոստանյանՀայաստանը հանձնառու է միջnւկային էներգիայի խաղաղ օգտագործմանը. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչություն Գավառի մեր մարտական թիմով՝ Սարուխանում իրականացրած հզոր քարոզարշավից հետո՝ նրա նորակառույց եկեղեցու բակում. Ավետիք ՉալաբյանԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում Այն մասին, թե ինչու բռնապետի կամակատարները չպետք է խուսափեն նրա ապօրինի հրահանգները կատարելու համար պատասխանատվությունից. Ավետիք ՉալաբյանԳիտության կոմիտեի փոխնախագահը հրաժարական է տվել Լավրովի հայտարարությունից մինչև Եվրոպայի ռազմականացում․ ո՞ւր է տանում այս ճանապարհը. Մհեր ԱվետիսյանՄենք փաստացի սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք. Արմեն Աշոտյան Լատվիան կանաչ թեյի խմբաքանակ է արգելափակել Հայաստանից Զելենսկին չի ուզում ավարտել պատերшզմը և հավանաբար երբեք չի ուզել. Թրամփ Մակրոնը խոստացել է պատասխանատվության ենթարկել բռնություններ իրականացնող ցուցարարներին Աննախադեպ կլինի և տագնապ կառաջացնի եվրոպայում. Պուտինն առջարկով դիմել է Թրամփին Ռուբիո. Քննարկվում է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպման հնարավորությունը ԶՊՄԿ-ն երրորդ տարին անընդմեջ Mining Armenia Forum-ի ռազմավարական հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն էՍերիա Ա․ «Լացիո»-ն Թուրինում խոշոր հաշվով հաղթել է «Յուվենտուս»-ին Պետական ​​դավաճանության կասկածանքով 22-ամյա մի կին է ձերբակալվելԳյումրու շարունակական զարգացումն ուժեղ, բարեկեցիկ և անվտանգ Հայաստանի մեր տեսլականն է. տեսանյութՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Մարկոսյանի կյանքի կարգախոսըՄիջին նորոգման աշխատանքներ են կատարվել Արմավիր քաղաքից դեպի զորամաս տանող ճանապարհին։ Հորոսկոպի 3 նշան, ովքեր կհարստանան աշնան վերջինԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը Ուզում եք կրկի՞ն փորձել ձեր բախտը, զգույշ եղեք․ Արաղչին՝ ԱՄՆ-ին «Զելենսկուն միևնույն է». Թրամփը կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Երևանում ընդունվել է բնության պահպանության մասին հռչակագիր Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Աբբաս Արաղչի Իրանը պատրաստում է պատասխան՝ կարգավորման յոթօրյա ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի դիտողություններին Հորմուզի նեղուցում ԱՄՆ ռազմական ներկայությունը թույլ չի տալիս, որ բենզինի գները բարձրանան․ Վենս Մեհրդադ Աքլաղի Քեթաբչին նշանակվել է Իրանի նոր պաշտպանության նախարար Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Հռոմի պապը հայտարարել է, որ վիրահատությունից հետո վերադառնում է լիարժեք գործունեության Թուրքիան հերքել է Ադրբեջանում հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքները․ հրապարակումը հեռացվել է Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով Թրամփը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կասեցնելու որոշումն օգտակար է համարել ողջ աշխարհի համար Աշունը՝ հանրապետությունում. ինչ եղանակ սպասել առաջիկայում Ֆիլիպոն բողոքի ցույցերի ֆոնին պահանջել է Մակրոնի հրաժարականը Վարդենիս համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ