Լավրովի հայտարարությունից մինչև Եվրոպայի ռազմականացում․ ո՞ւր է տանում այս ճանապարհը. Մհեր Ավետիսյան
ԲԼՈԳՀետևելով Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում տեղի ունեցող զանգվածային անկարգություններին և դաժանություններին՝ ակամայից հիշեցի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերը, որոնք հնչեցին, երբ Ուկրաինայում սկսվեց հատուկ ռազմական գործողությունը։
Լավրովը նշել էր, որ Ռուսաստանը մեկ անգամ փրկել է Եվրոպան Նապոլեոնից, մեկ այլ անգամ՝ Հիտլերից, իսկ հիմա էլ պատրաստ է փրկել Եվրոպան Միացյալ Նահանգներից։
Ցավոք սրտի, եվրոպական առաջնորդները կամ չցանկացան, կամ չհասկացան, կամ չուզեցին հասկանալ Լավրովի այդ խոսքերի խորությունը և չցանկացան, որպեսզի Ռուսաստանը նրանց փրկի Միացյալ Նահանգների հեգեմոնիայից, ավելի ճիշտ՝ Միացյալ Նահանգների վասալի կարգավիճակից։ Արդյունքում հայտնվեցին նման ողբերգական իրավիճակում։
Բայց սա դեռ սկիզբն է, քանզի Եվրոպան շարունակում է զինվել, շարունակում է սեփական քաղաքացիների բարեկեցությունը վնասելով ռազմականացվել, որպեսզի իր հեգեմոնի, իր տիրոջ համար պատերազմի Ռուսաստանի դեմ՝ ի հակադրություն սեփական շահերի։
1
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
2
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Հարևանը դաժանորեն սպանել է հայտնի երգչին և նրա ընկերուհուն



