Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կոնվերս Բանկը մասնակցում է Հայաստանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին՝ ներկայացնելով կայուն ֆինանսավորման իր լուծումներն ու ESG ուղղությամբ իրականացվող ծրագրերը։

Բանկի մասնակցությունը համաժողովին պայմանավորված է կայուն զարգացման և պատասխանատու ֆինանսավորման ոլորտում ստանձնած հանձնառություններով։ Կոնվերս Բանկում ESG՝ բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքները փուլային կերպով ներառվում են բոլոր գործընթացներում՝ ռիսկերի գնահատումից և ֆինանսավորման որոշումներից մինչև նոր պրոդուկտների մշակում ու ներքին գործընթացների կազմակերպում։

Կանաչ լուծումներ՝ անհատների և բիզնեսի համար

COP17-ի շրջանակում Կոնվերս Բանկի տաղավարում կներկայացվեն ֆինանսական լուծումներ, որոնք հնարավորություն են տալիս կայուն ընտրությունը վերածել իրագործելի ներդրման։

Այցելուները կկարողանան տեղեկանալ էլեկտրամոբիլների ձեռքբերման, արևային էներգահամակարգերի տեղադրման, բնակարանների էներգաարդյունավետության բարձրացման, բիզնեսների արդիականացման, ռեսուրսախնայող տեխնոլոգիաների ներդրման, վերականգնվող էներգիայի և կանաչ ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունների մասին։

Այս լուծումները նպաստում են էներգիայի սպառման և արտանետումների նվազեցմանը, ինչպես նաև մաքուր տեխնոլոգիաների հասանելիության ընդլայնմանը։

«Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր ֆինանսավորվող նախաձեռնություն կարող է ստեղծել դրական ազդեցություն։ COP17-ին մասնակցությունը հնարավորություն է՝ ներկայացնելու ոչ միայն Բանկի կանաչ պրոդուկտները, այլև կայունության նկատմամբ մեր համակարգային մոտեցումը։ Կայունությունը մեզ համար պարզապես ռազմավարություն չէ․ այն ապագան ձևավորելու մեր մոտեցումն է»,- նշում են Կոնվերս Բանկում։

Կանաչ ֆինանսավորում՝ չափելի արդյունքներով

2017–2025 թվականներին Կոնվերս Բանկը շարունակել է ֆինանսավորել կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված նախաձեռնություններ՝ վերականգնվող և մաքուր էներգիայի արտադրությունից մինչև էլեկտրամոբիլներ, ենթակառուցվածքների արդիականացում և կլիմայական փոփոխությունների նկատմամբ դիմակայուն լուծումներ։

  • Կորպորատիվ և մանրածախ վարկավորման միջոցով Բանկը ֆինանսավորել է շուրջ 172,000 կՎտ ընդհանուր հզորությամբ արևային համակարգերի տեղադրում, որոնք տարեկան ապահովում են մոտ 240,000 ՄՎտժ մաքուր էներգիայի արտադրություն և նպաստում են տարեկան շուրջ 100,000 տոննա CO₂ արտանետումների կրճատմանը։

Այս արդյունքները ցույց են տալիս, որ ֆինանսավորումը կարող է դառնալ արտանետումների նվազեցման, մաքուր էներգիայի տարածման և կայուն տնտեսական զարգացման գործնական միջոց։

Կայունությունը սկսվում է Բանկի ներսից

Կոնվերս Բանկը կայունության սկզբունքները կիրառում է նաև սեփական գործունեության մեջ։ Բանկի 16 մասնաճյուղերում տեղադրված են թղթի և պլաստիկի տեսակավորման տարաներ, ինչի արդյունքում տեսակավորվել և վերամշակման է հանձնվել մոտ 4 տոննա պլաստիկ և 21 տոննա թուղթ՝ խնայելով ավելի քան 400 ծառ և մոտ 6 տոննա նավթ:

Թափոնների տեսակավորման գործընթացում ներգրավված են Բանկի աշխատակիցները՝ իրենց ամենօրյա գործողություններով նպաստելով շրջակա միջավայրի պահպանությանը և պատասխանատու աշխատանքային մշակույթի ձևավորմանը։

Սոցիալական ազդեցություն և ներառական զարգացում

Կոնվերս Բանկը սոցիալական պատասխանատվությունը դիտարկում է որպես ESG քաղաքականության կարևոր բաղադրիչ։ Բանկն իրականացնում է համայնքների զարգացմանը, կրթական նախաձեռնություններին, սոցիալական ներառականությանը և խոցելի խմբերի աջակցությանը միտված ծրագրեր։

Բանկն աջակցում է կանանց ձեռներեցությանը «Կանայք բիզնեսում» (Women in Business, WIB) ծրագրի և ֆինանսավորման տարբեր գործիքների, այդ թվում՝ ՓՄՁ և կորպորատիվ վարկերի, լիզինգի, շրջանառու միջոցների ֆինանսավորման և օվերդրաֆթի միջոցով՝ նպաստելով նրանց բիզնես նախաձեռնությունների զարգացմանը, մրցունակության բարձրացմանը և համայնքների ներառական տնտեսական աճին։

Միաժամանակ Բանկը ձևավորում է անվտանգ, ներառական և աջակցող աշխատանքային միջավայր՝ ապահովելով աշխատակիցների մասնագիտական աճը, գաղափարների փոխանակումը և մասնակցությունը Բանկի երկարաժամկետ զարգացմանը։

Միջազգային հանձնառություններ

Կոնվերս Բանկը միացել է կայուն զարգացման ոլորտում գործող միջազգային հեղինակավոր նախաձեռնություններին։

UNEP Finance Initiative-ին անդամակցությամբ Բանկը կայունության և շրջակա միջավայրի պահպանության սկզբունքներն ինտեգրում է գործունեության տարբեր ուղղություններում։

Partnership for Carbon Accounting Financials-ին միանալով՝ Բանկը պարտավորվել է կիրառել միջազգայնորեն ճանաչված մեթոդաբանություն և գործիքակազմ՝ ֆինանսական գործունեությունից բխող ածխածնային արտանետումները հաշվարկելու և հրապարակելու համար։

Որպես UN Global Compact-ի անդամ՝ Կոնվերս Բանկը հավատարիմ է մարդու իրավունքների, աշխատանքային հարաբերությունների, շրջակա միջավայրի պահպանության և հակակոռուպցիոն սկզբունքներին։

Ֆինանսավորում, որը ձևավորում է ապագան

COP17-ին մասնակցությամբ Կոնվերս Բանկը ներկայացնում է կայունության նկատմամբ ամբողջական մոտեցում, որտեղ ֆինանսավորումը զուգակցվում է բնապահպանական պատասխանատվության, սոցիալական ազդեցության և կառավարման բարձր չափանիշների հետ։

Բանկը շարունակելու է մշակել և ընդլայնել այնպիսի ֆինանսական լուծումներ, որոնք օգնում են անհատներին ու բիզնեսներին կատարել ավելի ռեսուրսախնայող և պատասխանատու ընտրություններ՝ միաժամանակ նպաստելով Հայաստանի ցածր ածխածնային տնտեսության անցմանը։

Նեթանյահուն չի բացառել Թուրքիայի հետ ռազմական բախման հավանականությունը Լիդիան Արմենիայի առաջատար փորձը կենսաբազմազանության պահպանության ոլորտում արժանացել է Ջոն Հոբբսի անվան մրցանակին Իշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար. Հարություն Աղա-Սարգսյան Ուկրաինան Սև ծովում հարձակվել է ամերիկյան նավթ տեղափոխող նավերի վրա․ Ռուբիո Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Կոտայքում 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբըԶելենսկին ներկայացրել է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու պայմանները Կանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ ԶաքարյանԻսպանիայում հայտարարվել է կարմիր մակարդակի վտանգ․ գրանցվել է «Ադամ» հզոր փոթորիկը 96-ամյա Ուորեն Բաֆեթն իր 150 միլիարդ դոլար կարողությունը և բարեգործական գործունեության կառավարումը վստահել է իր երեք երեխաներին Աղմկահարույց մեղադրանքներ Ադրբեջանից․ Էրդողանի թիմին մեղադրում են հեղաշրջում ծրագրելու մեջ Փաշինյանի ստացած 25 հազար եվրոյին համարժեք մրցանակը կհանձնվի պետությանը ՄԱԿ-ը կկրճատի Գազայի բնակիչներին տրամադրվող պարենային օգնությունը Որ տեսակի տոնածառերն են թրենդային լինելու 2027 թվականինՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը Հունաստանի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավակներ են շրջվել, զոհեր կան, այդ թվում՝ նորածին Ցուցարարները փակել են Փարիզի Լուվրի մուտքը․ AFP Պեսկով․ Ուկրաինայում վերջնական կարգավորումն անհնար է առանց Կիևից որևէ մեկի մասնակցության, որը պատրաստ կլինի պատասխանատվություն ստանձնել Երևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներին Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ Մադրիդում ուսուցիչների անժամկետ գործադուլի շուրջ 200 մասնակից փակել է ճանապարհը Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահ Տարածաշրջանում կրկնակի երկրաշարժ է գրանցվել Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա ՍողոմոնյանԱրարատի մարզի Ազատաշենի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Սարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ucom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի պատճառով․ BFMTV Ուժեղ Հայաստանը շարունակելու է հոգ տանել մեր հայրենակիցների բարեկեցության մասին. Նարեկ ԿարապետյանՊետդեպարտամենտը կոչ է արել ամերիկացիներին ավելի մեծ զգոնություն ցուցաբերել Մերձավոր Արևելքում Ծեծկռտուք՝ Երևանում, «Կոբա» ռեստորանում ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանությանԵս Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ ԾառուկյանՈսկու գինը կնվազի՞․ ի՞նչ է սպասվում տարեվերջինՎանաձորի մի շարք հասցեներում գազանջատում կլինի Հոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 19-ին Պետք է հստակ ֆիքսել, որ Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը և մի շարք օրենքներ. Աննա ԿոստանյանԱմուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ՄարտիրոսյանՄԱԿ-ի ներկայացուցիչ Աստրիդ Շոմակերը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի կողմից Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Բացահայտվել է ​​հյուրանոցում երեխայի մահվան հնարավոր պատճառըՊաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը Շարունակում ենք մեր հանդիպումները Գավառ համայնքի բնակավայրերում. Աննա ԿոստանյանՀայաստանը հանձնառու է միջnւկային էներգիայի խաղաղ օգտագործմանը. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչություն Գավառի մեր մարտական թիմով՝ Սարուխանում իրականացրած հզոր քարոզարշավից հետո՝ նրա նորակառույց եկեղեցու բակում. Ավետիք Չալաբյան