էսկալացիայի վտանգ, օդային տարածքի փակում. Պետդեպը զգուշացրել է իր քաղաքացիներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊետդեպարտամենտը Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացիներին նախազգուշացրել է իրավիճակի հնարավոր էսկալացիայի, օդային տարածքի փակման և չվերթների չեղարկման մասին։
«Մերձավոր Արևելքում ներկայումս գտնվող ամերիկացիները պետք է ցուցաբերեն բարձր զգոնություն՝ անվտանգության ոլորտում տիրող բարդ իրավիճակի պատճառով։ Նրանք պետք է հաշվի առնեն չվերթների հնարավոր չեղարկումները, օդային տարածքի փակումները և տրանսպորտային խափանումները», - ասված է արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։
Պետդեպը նաև ընդգծել է, որ ռազմական գործողությունները ռիսկ ունեն տարածվելու տարածաշրջանի սահմաններից դուրս։ «Իրանը և նրան աջակցող խմբավորումները կարող են հարվածներ հասցնել արտերկրում ԱՄՆ շահերի այլ օբյեկտներին կամ ամբողջ աշխարհում Միացյալ Նահանգների և ամերիկացիների հետ կապված օբյեկտներին, ներառյալ ամերիկյան ձեռնարկությունները և այլ հաստատությունները», - պնդվում է հայտարարության մեջ։



