Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախը

ՄՇԱԿՈՒՅԹ

Monument Watch-ը ահազանգում է․

Միշտ չէ, որ մեր թիմն անդրադառնում է ադրբեջանական մտավարժանքներին: Ադրագիտպրոպը այդ երկրի հայատյաց քաղաքականության օրգանն է, նրա հիմնական գործելակերպը տարբեր մասշտաբի «փորձագետների» և պաշտոնյաների հայտարարություններն են: Պատմամշակութային փաստերը, ասպարեզի հանրահայտ և լուրջ հետազոտությունները նրանց համար առ ոչինչ են: Թվում է, թե ամեն ինչ պարզ է, որևէ կարիք չկա անընդհատ կրկնել հայտնի ճշմարտությունները: Սակայն այս անգամ ադրբեջանական ներկայացումը մեթոդաբանորեն նոր չափումներ է ստացել. միջազգային դիվանագիտական շրջանակների հարյուրավոր ներկայացուցիչներ, տարբեր հուշարձանների արդեն առանձին մանրամասների «աղվանականացման» մասին բարձրաստիճան պաշտոնյայի քամահրական ու շինծու հայտարարություններ և դրանք «գիտականորեն բացատրող» իբր պրոֆեսիոնալներ: Մենք որոշեցինք այս անգամ ուղղակիորեն անդրադառնալ այն չորս դեպքերին, ուր հայկական ժառանգությունը ներկայացվում է որպես աղվանական ժառանգության ամենավառ ու «անբեկանելի» ապացույցներ:

2026 թվականի սեպտեմբերի 11–12-ին Ադրբեջանը երկրում հավատարմագրված 58 երկրի և 9 միջազգային կազմակերպության ներկայացուցիչներից բաղկացած շուրջ 150 հոգանոց պատվիրակությանն ուղեկցեց Լեռնային Ղարաբաղ։ Այցի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 12-ին, օտարերկրյա դիվանագետները այցելեցին Գանձասարի և Դադիվանքի միջնադարյան հայկական վանական համալիրներ։ Այցը կազմակերպվել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից, իսկ պատվիրակությանը ուղեկցում էր Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Այցի ընթացքում ադրբեջանական կողմը Գանձասարը և Դադիվանքը ներկայացրեց որպես «Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգության մաս։ Այդ շոուի դրվագներից մեկում մասնավորապես, Դադիվանքի փոքր գմբեթավոր եկեղեցու պատերի մեջ ագուցված խաչքարերը Ռազմավար անունով մի կիսագրագետ միջազգային պատվիրակության անդամներին ներկայացրել է իբր Արցախի անկախության տարիներին Քարվաճառում ստեղծված ինչ-որ առասպելական արհեստանոցում քացախի մեջ հնեցված նորակերտ խաչքարեր, նաև պատճառաբանելով, որ դադիվանքյան ձմեռվա պայմաններում անհնար է, որ հին խաչքարերը նման լավ պահպանված արտաքին ունենան և նման այլ հիմարություններ (https://www.facebook.com/share/r/189d6w1wJQ/): Հիվանդագին երևակայություն պիտի ունենալ նման զառանցանքները որպես իրական փաստ ներկայացնելու համար:
Նախ նկատենք, որ եկեղեցական կառույցներում հին շինաքարերի, այդ թվում և խաչքարերի վերօգտագործումը տարածված պրակտիկա էր միջնադարի հայ ճարտարապետության մեջ: Դադիվանքի փոքր գմբեթավոր եկեղեցին կառուցվել է 13-րդ դարի վերջերին, ծանր մի ժամանակաշրջան, երբ Արցախում համատարած էր նման պրակտիկան (օրինակ՝ Հանդաբերդի վանք, Խադարի վանք, Կոշիկ անապատ և այլն): Հենց մեր քննության առարկա փոքր գմբեթավոր եկեղեցում, խաչքարերից զատ որպես շինաքար են օգտագործել նաև ջրաղացքարը (նկ. 1, https://monumentwatch.org/hy/monument/%d5%a4%d5%a1%d5%a4%d5%ab%d5%be%d5%a1%d5%b6%d6%84%d5%ab-%d6%83%d5%b8%d6%84%d6%80-%d5%a3%d5%b4%d5%a2%d5%a5%d5%a9%d5%a1%d5%be%d5%b8%d6%80-%d5%a5%d5%af%d5%a5%d5%b2%d5%a5%d6%81%d5%ab%d5%b6-%d5%a6%d5%a1/):

Երկրորդ, եկեղեցու պատերի մեջ վերօգագործված խաչքարերը, որոնցից յոթն ունեն թվակիր արձանագրություններ և վերաբերում են 1172-1190 թվականներին (տե՛ս Ս. Կարապետյան, Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված տարածքներում, Երևան, ՀՀ ԳԱԱ հրատ., 1999, էջ 115), տեսել, վավերացրել և դրանց արձանագրությունները հրատարակվել են Արցախի անկախությունից տասնյակ տարիներ առաջ: Օրինակ, այդ խաչքարերից երկուսի արձանագրությունը դեռևս 1911 թվականին ընդօրինակել և 1938 թվականին հրատարակել է Մ. Տեր-Մովսիսյանը (տե՛ս նրա Հայկական երեք մեծ վանքերի՝ Տաթևի, Հաղարծնի և Դադի եկեղեցիները և վանական շինությունները, Երուսաղեմ, 1938, էջ 83, 96, դրանցից մեկի լուսանկարը արձանագրությամբ հանդերձ տե՛ս նկ. 2, 3): Այդ խաչքարերի մի զգալի մասի արձանագրություններն էլ 1960-ական թվականներին գրառել և 1982 թվականին հրատարակել է Սեդրակ Բարխուդարյանը ( Դիվան հայ վիմագրության, պր. 5, Արցախ, Երևան, ՀՀ ԳԱԱ հրատ., էջ 211-212): Ի՞նչ իմաստ ուներ «հնացնել» արդեն իսկ հին խաչքարերը: Մոտ 50-60 հազարի հասնող հայկական խաչքարերից և ոչ մեկը որևէ հնեցման կարիք չունի և, բնականաբար, գոյություն չունի նման հիմարության թեկուզ մեկ վավերացված դեպք:

Երրորդ, փոքր եկեղեցու խնդրո առարկա խաչքարերը պատրաստված են ավելի կարծր քարատեսակից՝ բազալտից, ինչն ավելի լավ է պահպանում քանդակը: Ի՞նչ կա այստեղ զարմանալու: Օրինակ, Վերին Խաչենից շատ ավելի ցրտաշունչ Գեղարքունիքի ամենավաղ՝ 9-10-րդ դարերի խաչքարերն ունեն գերազանց պահպանվածություն, քանի որ բազալտից են: Հանրահայտ է, որ տուֆից, ֆելզիտից կամ կրաքարից պատրաստված խաչքարերի քանդակներն ավելի են վատ են պահպանվում: Ի՞նչ ասես խաչքարերի մասին տարրական գիտելիք չունեցողին:

Իմաստունի տեսքով հնարանքներն ու շաղակրատանքը, կիսագրագետ անհատներին որպես գիտական հեղինակություն ներկայացնելը, որ ընտրել ադրագիտպրոպը, հազիվ թե հատուկ նպաստ բերեն «աղվանականացման» քաղաքականությանը, որին լծվել է Ադրբեջանը:

Մեր արձագանքը

Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական միջնադարյան եկեղեցիները, վանքերը, արձանագրությունները, ձեռագրերը և մշակութային այլ օբյեկտներ հետևողականորեն «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնելը հայկական ժառանգության յուրացման և դրա ինքնության ժխտման համակարգային քաղաքականություն է։

Դադիվանքի դեպքում այն օտարերկրյա դիվանագետների առջև ներկայացվում է որպես «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն, իսկ հայկական պատմական ներկայությունն ու դրա վկայությունները՝ որպես հետագա «միջամտություն» կամ «կեղծարարություն»։ Այս քաղաքականությունը պետք է դիտարկել նաև 2020–2023 թվականներին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ռազմական վերահսկողության հաստատման և հայ բնակչության բռնի տեղահանման համատեքստում։


Հետևեք
 մեզ՝ այստեղ

2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումԻսրայելն Ադրբեջանի հետ ռազմական նոր գործա՞րք է կնքել Մերձավոր Արևելքում իրավիճակը հնարավոր չէ կարգավորել ռազմական ճանապարհով. Արաղչի Ռումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև ՄոլդովայումՖրանսիացի ցուցարարները հայտարարել են հոկտեմբերի 24-ին բողոքի ակցիաների երկրորդ փուլի մասին Փաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանԼավ նորություն թոշակառուների համարՌուսաստանը բարձր է գնահատում Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը․ Պեսկով Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են եղել Շրջանառության մեջ կդրվի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամ Ֆրանսիայի իշխանությունները հոկտեմբերի 19-ին Մարսելում արգելել են հավաքներն ու ցույցերը․ Maritima Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը Տեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըէսկալացիայի վտանգ, օդային տարածքի փակում. Պետդեպը զգուշացրել է իր քաղաքացիներին Այլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութ«ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության Էմին Օհանյանը Ղազախստանում շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել Նեթանյահուն չի բացառել Թուրքիայի հետ ռազմական բախման հավանականությունը Լիդիան Արմենիայի առաջատար փորձը կենսաբազմազանության պահպանության ոլորտում արժանացել է Ջոն Հոբբսի անվան մրցանակին Իշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար. Հարություն Աղա-Սարգսյան Ուկրաինան Սև ծովում հարձակվել է ամերիկյան նավթ տեղափոխող նավերի վրա․ Ռուբիո Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Կոտայքում 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբըԶելենսկին ներկայացրել է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու պայմանները Կանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ ԶաքարյանԻսպանիայում հայտարարվել է կարմիր մակարդակի վտանգ․ գրանցվել է «Ադամ» հզոր փոթորիկը 96-ամյա Ուորեն Բաֆեթն իր 150 միլիարդ դոլար կարողությունը և բարեգործական գործունեության կառավարումը վստահել է իր երեք երեխաներին Աղմկահարույց մեղադրանքներ Ադրբեջանից․ Էրդողանի թիմին մեղադրում են հեղաշրջում ծրագրելու մեջ