Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ջրացատկը համարվում է ամենագեղեցիկ մարզաձևերից մեկը: Այդ մրցումներում մարզիկը, ցատկելով համապատասխան հարթակից, թռիչքի ժամանակ կատարում է տարբեր ակրոբատիկ տարրեր: Ելույթը գնահատելիս դատավորները հաշվի են առնում ոչ միայն այդ տարրերի, այլև մարզիկի՝ ջրի մեջ սուզվելու մաքրությունը:

Հաստատապես հայտնի է, որ մարդիկ սուզվել են ջրի մեջ դեռ անհիշելի ժամանակներից: Հնագիտական պեղումների ժամանակ այդ փաստի բազմաթիվ վկայություններ են հայտնաբերվել որմնանկարների վրա, կան նաև ջրի մեջ ցատկող մարդկանց պատկերներ սափորների վրա: Հին ժամանակներում նավաստիներին կամ ձկնորսներին, մարգարիտի «որսորդ»-սուզորդներին կամ պարզապես սուր զգացմունքներ փնտրողներին պարզապես անհրաժեշտ էր լավ լողալ ու սուզվել։

Չնայած դրան, ջրացատկը միայն 19-րդ դարի երկրորդ կեսին է լայն տարածում գտել, և մոտավորապես նույն ժամանակ էլ սկսվել է նրա բուռն զարգացումը։ Դրան նպաստել են մի շարք գործոններ՝ մարմնամարզության հանրաճանաչությունը, արդյունաբերության զարգացումը, տարբեր սպորտային ջրային համալիրների ու կառույցների ստեղծումը։ Հետաքրքրությունն այդ սպորտաձևի նկատմամբ շարունակել է աճել հսկայական տեմպերով: 1908 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերում ջրացատկի երկու տեսակ կար՝ ցատկահարթակ և աշտարակ: Առաջինը տարածված էր Գերմանիայում, երկրորդը՝ Շվեդիայում։ Գերմանացիներն իրենց ցատկերը կատարում էին ցատկահարթակից, ջուր մտնելը կատարվում էր գլխով, իսկ ձեռքերը սեղմված էին մարմնին։ Շվեդներն ունեին ջրացատկի իրենց ոճը. թռիչքի ժամանակ նրանց շարժումներն օդում նուրբ էին և ճկուն, ջուրն էին սուզվում ձեռքերն առաջ։ Մինչ Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումը հենց Գերմանիան և Շվեդիան էին ճանաչված այդ մարզաձևի առաջատարներ։ Հետո ջրացատկը հայտնի դարձավ նաև ԱՄՆ-ում։ Դա մեծապես պայմանավորված էր տաք կլիմայով, որը հնարավորություն էր տալիս բաց երկնքի տակ տարեկան 7 ամիս լողալ, ինչպես զարգացած սպորտային ենթակառուցվածքներով: Ժամանակի ընթացքում ամերիկացիները մշակեցին ցատկելու իրենց ոճը՝ համատեղելով սկանդինավյան ջրասուզումն ու գերմանական՝ ուղիղ պահվող ոտքերը։ Այդպես էլ ի հայտ եկավ ջրացատկի ժամանակակից տեխնիկան, որը փաստացի ստեղծվել է տարբեր երկրների ներկայացուցիչների համատեղ ջանքերով։

Ջրացատկի Եվրոպայի առաջին առաջնությունն անցկացվել է 1890 թվականին, իսկ աշխարհի առաջնությունը՝ 1973 թվականին։

1970 թվականին ցուցադրական ելույթներում ԽՍՀՄ հավաքականն առաջին անգամ ցուցադրել է ջրացատկի նոր տեսակ՝ սինխրոն ջրացատկը, որն էլ արդեն 2000 թվականին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում կայացած Օլիմպիական խաղերի ժամանակ ներառվել է մրցումային ծրագրում։

Այսօր էլ է ջրացատկը շարունակում մեծ ժողովրդականություն ձեռք բերել աշխարհում: Օդում ակրոբատիկ տարրերով նրբագեղ թռիչքները երկար ժամանակ եղել են ջրային սպորտի բոլոր առաջնությունների և Օլիմպիական խաղերի կարևորագույն իրադարձությունները:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորի մի շարք հասցեներում, Լոռու մարզի Շահումյան բնակավայրում՝ հոկտեմբերի 21-ին Հիմա ես ի՞նչ անեմ, հանե՞մ էս մարդկանց աշխատանքից, թե պահեմ. Փաշինյան «Գուստավի» մենեջերը կալանավորվել է կանանց սանհանգույցում գաղտնի նկարահանման գործով Դեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»Ծառուկյանն ու Հարությունյանը՝ RAF-ի լավագույնների հնգյակում Նոր խստացումներ՝ ՌԴ-ում օտարերկրացիների համար․ քաղաքացիություն ստանալու պայմանները կփոխվեն Հիփոթեք ունեցող ծնողների համար կարևոր փոփոխություն․ նոր նախագիծ է քննարկվում Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՉեմպիոնների լիգա. մեկնարկում են լիգայի փուլի երրորդ տուրի հանդիպումները Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանՄենք չենք կարող խոսել բարիդրացիական հարաբերությունների մասին, երբ հարևան երկրները հյուրընկալում են ագրեuորին. Բաղայի Այս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ»«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովԲալիստիկ հրթիռներ, Starlink և հետախուզություն. Զելենսկին Ռուբիոյի հետ քննարկել է կարևոր հարցեր Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ թալանվել է մոտ 3000 խանութ Մեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում նավթատար տանկերը պայթել է ականի վրա Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի շախմատի ակումբային առաջնությանը Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանՈղբերգական դեպք՝ Սյունիքում, 10 ամսական աղջնակ է կյանքից հեռացել«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ»Հայտնաբերվել են վտանգավnր խաղալիքներ․ տրվել են կարգադրագրեր Այն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութԱրագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկում է թոշակառուների հետվճարի ծրագիրը շարունակել ևս 3 տարի «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»Փոփոխություններ՝ վարորդական իրավունքի տեսական քննությունում․ նոր հարցեր են ներառվել Հոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըՌուբլին կտրուկ էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ Այսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր ԱվետիսյանՎայոց ձորում ընձառյուծ են ֆիքել, որին անվանել են Աղասի Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Փիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ. Axios Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Չեխիայի Հանրապետություն ՀՀ բոլոր ընտրողներին կոչ եմ անում գնալ ընտրությունների եւ քվեարկել ընդդեմ վարչական լծակներ գործածող ուժերի. Փաշինյան Դժգոհություն... ձոներով. «Փաստ»Թրամփ. ԱՄՆ-ը կարող է հենց նույնիսկ հիմա դուրս գալ Իրանի հետ հակամարտությունից Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Վենսը դեմ է հանդես եկել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»