Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 19-ին նախագահական պալատում տեղի ունեցած միջոցառմանն ասել է, որ տարածաշրջանում ճգնաժամերը գնալով խորանում են, փոխանցում է Ermenihaber.am-ը։

Էրդողանը նշել է, որ մի քանի ամսից կլրանա ռուս-ուկրաինական պատերազմի 5 տարին։ Նա նաև ընդգծել է, որ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Պաղեստինին՝ չնայած ձեռք բերված պայմանավորվածություններին, Իրանի շուրջ լարվածությունը մնում է չլուծված, իսկ Եմենում նոր հակամարտություն է բռնկվել։

Թուրքիայի նախագահի գնահատմամբ՝ հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա ավելի են սրել իրավիճակը։ Նա հայտարարել է, որ Էր-Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով մեծ թվով մարդիկ են զոհվել, այդ թվում՝ մուսուլման ուխտավորներ, իսկ վիրավորները հարյուրավոր են։

Լիբանանի վերաբերյալ Էրդողանն ասել է, որ այնտեղ զարգացումները չեն հուսադրում։ Սիրիայից, ըստ նրա, դրական լուրեր են գալիս, սակայն Իսրայելը փորձում է անկայունություն սերմանել այդ երկրում ևս։

Էրդողանը պնդել է, որ Անկարան ջանքեր է գործադրում երկրի համար հնարավոր վնասները կանխելու ուղղությամբ և մինչ օրս հաջողել է։

«Մենք երկիրը հեռու պահեցինք մեր շուրջ ընթացող հակամարտություններից, չենթարկվեցինք սադրանքների և չընկանք թակարդների մեջ։ Այս բոլոր բարդ գործընթացները կառավարեցինք խոհեմությամբ, համբերատարությամբ և զգոնությամբ»,- ասել է նա։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է, որ թուրք ժողովրդի պայքարն ու փորձությունները պատմության ընթացքում միշտ մեծ են եղել, և այսօր ևս երկիրը կարևոր պայքարի կենտրոնում է։

Նրա պնդմամբ՝ տարածաշրջանը մասնատել ցանկացող ուժերը թույլ չեն տա Թուրքիային հանգիստ մնալ, քանի դեռ Անկարան կանգնած է ճնշվածների կողքին։ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի վրա ճնշումներ կգործադրվեն տարբեր ուղիներով՝ ներքին ազդեցության գործակալների, այդ թվում՝ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Ֆեթուլլահական կազմակերպության» (FETÖ), արտաքին լոբբիստական խմբերի, տնտեսական լծակների, ինչպես նաև միջազգային մամուլի և սոցցանցերի միջոցով։

«Կփորձեն շեղել մեր ուշադրությունը, խոչընդոտել մեր ընթացքը և ստիպել մեզ հրաժարվել մեր նպատակներից։ Մենք նրանց նման հնարավորություն չենք տա»,- ասել է նա։

Ելույթի վերջում Էրդողանը հավելել է, որ Թուրքիան չի ենթարկվի նրանց, ովքեր սեփական բարեկեցությունը փորձում են կառուցել տարածաշրջանը հակամարտությունների մեջ ներքաշելու հաշվին, և զգոն կլինի հասարակության մեջ պառակտում առաջացնելու ցանկացած փորձի նկատմամբ։

Հիփոթեք ունեցող ծնողների համար կարևոր փոփոխություն․ նոր նախագիծ է քննարկվում Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՉեմպիոնների լիգա. մեկնարկում են լիգայի փուլի երրորդ տուրի հանդիպումները Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանՄենք չենք կարող խոսել բարիդրացիական հարաբերությունների մասին, երբ հարևան երկրները հյուրընկալում են ագրեuորին. Բաղայի Այս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ»«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովԲալիստիկ հրթիռներ, Starlink և հետախուզություն. Զելենսկին Ռուբիոյի հետ քննարկել է կարևոր հարցեր Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ թալանվել է մոտ 3000 խանութ Մեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում նավթատար տանկերը պայթել է ականի վրա Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի շախմատի ակումբային առաջնությանը Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանՈղբերգական դեպք՝ Սյունիքում, 10 ամսական աղջնակ է կյանքից հեռացել«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ»Հայտնաբերվել են վտանգավnր խաղալիքներ․ տրվել են կարգադրագրեր Այն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութԱրագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկում է թոշակառուների հետվճարի ծրագիրը շարունակել ևս 3 տարի «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»Փոփոխություններ՝ վարորդական իրավունքի տեսական քննությունում․ նոր հարցեր են ներառվել Հոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըՌուբլին կտրուկ էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ Այսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր ԱվետիսյանՎայոց ձորում ընձառյուծ են ֆիքել, որին անվանել են Աղասի Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Փիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ. Axios Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Չեխիայի Հանրապետություն ՀՀ բոլոր ընտրողներին կոչ եմ անում գնալ ընտրությունների եւ քվեարկել ընդդեմ վարչական լծակներ գործածող ուժերի. Փաշինյան Դժգոհություն... ձոներով. «Փաստ»Թրամփ. ԱՄՆ-ը կարող է հենց նույնիսկ հիմա դուրս գալ Իրանի հետ հակամարտությունից Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Վենսը դեմ է հանդես եկել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը