Լարվածությունը սրվում է․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսությունը զինված ոստիկանների հսկողության տակ է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության շենքին հարակից փողոցում սահմանվել է զինված ոստիկանական հսկողություն։
Ներկայումս տարածքը առնված է ուժեղացված պաշտպանության տակ։
Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության առջև տեղի էր ունեցել բողոքի ակցիա։
Մի խումբ կրոնական ակտիվիստներ վանկարկումներով բողոքում էին պաշտոնական Բաքվի դեմ՝ Ադրբեջանի ուսումնական հաստատություններում «հիջաբ կրելու արգելքի» պատճառով։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններում լարվածություն է առաջացել «հիջաբ կրելու արգելքի» շուրջ տարաձայնությունների ֆոնին։ Ադրբեջանական մամուլում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին մեղադրել էին Բաքվում գաղտնի հանդիպումներ անցկացնելու և ադրբեջանական կառույցներին հանձնարարականներ տալու մեջ։ Բացի այդ, Ադրբեջանում իշխանության բռնի զավթման հրապարակային կոչեր անելու մեղադրանքով Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել։



