Ձերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի հրկիզման համար կասկածվող անձը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայում ձերբակալվել է բողոքի ցույցերի ժամանակ Լիմոժի քաղաքապետարանի հրկիզման համար կասկածվող անձը․ հաղորդում է FranceInfo-ն։
Ձերբակալվածը 40-ամյա ծայրահեղ ձախակողմյան ակտիվիստ է, որը գրանցված է եղել ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի տվյալների բազայում։ Նրա անունը չի հրապարակվում։
FranceInfo-ի տվյալներով՝ ակտիվիստը նախկինում իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է հայտնվել պետական պաշտոնյայի նկատմամբ բռնություն գործադրելու համար։
Լիմոժի քաղաքապետարանը հրդեհվել է հոկտեմբերի 18-ին։ Գրեթե 150-ամյա շենքն ամբողջությամբ այրվել է, իսկ զանգակատունը՝ փլուզվել։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
3
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
4
Հարևանը դաժանորեն սպանել է հայտնի երգչին և նրա ընկերուհուն
5
Լավ նորություն թոշակառուների համար



