Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խnցել Էր Ռիադի մոտակայքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի հակաօդային պաշտպանության ուժերը Էր Ռիադի մոտակայքում անօդաչու թռչող սարք են որսացել։ Այս մասին հայտնել է Դաշինքի խոսնակ Թուրքի ալ-Մալիքին։
«Էր Ռիադի տարածքում անօդաչու թռչող սարք է որսացվել և ոչնչացվել», - ասված է խոսնակի հայտարարության մեջ։
Սա Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի ուղղությամբ հոկտեմբերի 20-ին հասցված երկրորդ հարվածն է։ Ավելի վաղ Ալ-Մալիքին հայտնել էր Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիների կողմից Էր Ռիադի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռ որսալու մասին։
Առաջին միջադեպին ի պատասխան՝ Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչությունն ակտիվացրել է աղետների վերաբերյալ ազգային վաղ նախազգուշացման հարթակը, սակայն ավելի ուշ հայտարարել է, որ վտանգը կանխված է։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Հարևանը դաժանորեն սպանել է հայտնի երգչին և նրա ընկերուհուն



