Արաղչի․ Իրանը պատասխան չի ստացել Եմենի հակամարտության կարգավորման վերաբերյալ
ՔԱՂԱՔԱԿԱՆԻրանի իշխանությունները պատրաստ են միջնորդել Սաուդյան Արաբիայի և եմենցի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման միջև հակամարտության կարգավորման հարցում, սակայն Թեհրանը դեռևս պատասխան չի ստացել ոչ մի կողմից։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Իրանը պատրաստ է միջնորդել Սաուդյան Արաբիայի և «Անսար Ալլահ»-ի միջև, սակայն դեռևս պատասխան չի ստացել ոչ մի կողմից», – ասել է Արաղչին, ինչպես մեջբերել է իրաքյան «Ալ-Իրաքիա Նյուզ» հեռուստաալիքը։
Նախարարի խոսքով՝ Իրանը «անմիջապես ներգրավված չէ Կարմիր ծովում տեղի ունեցող իրադարձություններում»։ Արաղչին կարծում է, որ «այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, պայմանավորված է հատուկ հանգամանքներով և որոշակի պատճառներով»։
Արաղչին հավելել է, որ Եմենի ճգնաժամը լուծելու համար «պետք է լուծվեն կողմերի միջև անհամաձայնությունների արմատական պատճառները, այլ ոչ թե հույսը դրվի միայն ռազմական և քաղաքական ճնշման վրա»։



