Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռшզմական գործողություններն Իրանի դեմ․ FT
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ-ի հետ երկխոսության ընթացքում պահանջել է Իրանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը՝ պահանջելով ավարտին հասցնել սկսածը: Այս մասին՝ հղում անելով աղբյուրներին, հայտնել է Financial Times (FT) թերթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ընդ որում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իսրայելական կողմին փոխանցել է, որ Վաշինգտոնը էսկալացիոն քայլեր չի ձեռնարկի մինչև նոյեմբերի 3-ին ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների անցկացումը:
Պարբերականը, վկայակոչելով աղբյուրները, նշում է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման մասին խոսակցությունները կարող են հնարք լինել՝ ուղղված Թեհրանի վրա ճնշում գործադրելուն՝ նրանից զիջումներ կորզելու նպատակով:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Հարևանը դաժանորեն սպանել է հայտնի երգչին և նրա ընկերուհուն



