Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ակբա բանկը հրապարակել է բանկի Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը՝ ներկայացնելով բնապահպանական, սոցիալական և կառավարման ուղղություններով կատարված աշխատանքը: 

Սկսելով գյուղատնտեսության  ֆինանսավորումից, Ակբան այսօր տրամադրում է բանկային բազմաթիվ ծառայություններ՝ բացառելով այնպիսի բիզնեսների ֆինանսավորումը, որոնք կարող են էկոլոգիական վնաս հասցնել բնությանն ու շրջակա միջավայրին։

Կայուն զարգացման հաշվետվության ներկայացմամբ Ակբան ընդգծում է իր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և պատասխանատու բիզնեսի վարմանը։

«Ակբան չի եղել միայն ֆինանսական նախագիծ, եղել է նաև սոցիալական նախագիծ։ Հիմնադրման ժամանակ մեր հիմնական նպատակը գյուղացուն աջակցելն էր ու համայնքների զարգացմանը նպաստելը։ Այդ փուլից սկսած ընդունեցինք  այնպիսի քաղաքականություն, որի հիման վրա ֆինանսավորելու ենք այն պրոյեկտները, որոնք չեն վնասի բնությունը։ Մեզ համար շատ կարևոր է ոչ թե թռիչքային, այլ կայուն զարգացումը»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Մենք պատասխանատու ենք, որպեսզի մեր հաջորդ սերունդները մեծանան այնպիսի հասարակությունում, որը հիմնված է հավասարության, բարության, բազմազանության սկզբունքների վրա։ Այս արժեքները մեր գործունեության առանցքում են, և այս համատեքստում գնալով ավելի է մեծանում ESG ռազմավարության դերն ու կարևորությունը»,- նշել է Ակբա բանկի խորհրդի նախագահ Սոնա Իշխանյանը։

«Կայուն զարգացման հաշվետվության հրապարակումը շատ կարևոր է մեզ համար։ Փորձել ենք ստանդարտներին համապատասխան և թափանցիկ ձևով հանրությանը և մեր շահառուներին ներկայացնել բանկի երկար տարիների աշխատանքն ու սկզբունքները»,- նշել է Ակբա բանկի ՓՄՁ և կորպորատիվ բիզնեսի տնօրեն Հակոբ Հակոբյանը։

«Հանուն արդարության պետք է ասեմ, որ մենք Կենտրոնական բանկի խորհրդում քննարկում ենք, որ ESG ստանդարտները պետք է պարտադիր պայման դառնան բոլորի համար։ Շատ ուրախալի է, որ Ակբա բանկն այս առումով մեկ քայլ առաջ է։ Ուրախ եմ Կենտրոնական բանկի անունից ողջունել Ակբա բանկի Կայուն զարգացման առաջին հաշվետվության ներկայացումը։ Իմ կարծիքով՝ սա կարևոր քայլ է Հայաստանի ֆինանսական համակարգում պատասխանատու և թափանցիկ գործարար մշակույթի զարգացման համար»,- նշել է ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը։

Մինչև 2028 թվականը Ակբա բանկը վարկավորման գործընթացում լիովին ինտեգրելու է ESG ռիսկերը, էականորեն ընդլայնելու է «կանաչ» պորտֆելն ու թողարկելու է «կանաչ» պարտատոմսեր։

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Կարևոր փոփոխություն` անձնագիր ստացողների համար Հույս ունեմ, որ Պուտինը կդիտարկի ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հնարավորությունը․ Ուիթքոֆ ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինԻրանը միշտ կվերահսկի Հորմուզի նեղուցը, սակայն պատրաստ է պատասխանատվությամբ ապահովել նավագնացության անվտանգությունը․ Արաղչի Նոր փոփոխություն՝ մինչև 200 հազար դրամ ստացողների և տաքսու վարորդների համարԶելենսկին հայտարարել է՝ համաձայն է խաղաղության համաձայնագրին՝ տարածքների 25%-ի կորստի պայմանով Ո՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԳիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա Հրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկը Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Այս բանջարեղենը անմիջապես սպանում է երիկամներըԵվրամիությունն սկսել է ռուսական հետք փնտրել Ֆրանսիայի անկարգություններում Հայաստանը կգնի՞ գազ հարևան երկրներից Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները ուժի մեջ կմնան. ֆոն դեր Լայեն Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանԹուրքիայի 31 քաղաքացի Ադրբեջանում հայտարարվել է «անցանկալի անձ». նրանց մուտքը երկիր արգելվել է Տղամարդը փորձել է սպանել իր 19-ամյա դստերը՝ ամուսնանալուց հրաժարվելու համարՌուբիոն Լավրովին սպասում է հոկտեմբերի վերջին Ատլանտայում կայանալիք G20-ի արտգործնախարարների հանդիպմանը Նույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութԱդրբեջանն անցանկալի անձանց ցուցակում ավելացրել է Թուրքիայի 31 քաղաքացու Ուկրաինայի կարգավորման շուրջ հոկտեմբերի 20-ին Օսլոյում կայացած բանակցությունները արդյունավետ էին․ Ուիթքոֆ 75 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ Մուրադյանը Քննարկվել են Հայաստան-Սերբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր ՌԴ ԱԻՆ փրկարարները մարել են ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Լուգանսկի կենտրոնում գտնվող հեռախոսային ընկերության շենքում բռնկված հրդեհը ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին Ձերբակալություններ` Ստեփանավանում Ողբերգական դեպք՝ Վայոց ձորում, 3 ամսական աղջնակ է կյանքից հեռացել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու է էլեկտրական շչակ Երևանում բшխվել են «Kia Optima»-ն և «Nissan X-Trail»-ը «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար ՂումաշյանՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին Կրեմլը դեռևս չի ծանոթացել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցին. Պեսկով Գազ չի լինելու մինչեւ հոկտեմբերի 22-ը ժամը 21:00-ն․ հասցեներ Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռшզմական գործողություններն Իրանի դեմ․ FT Եթե Միացյալ Նահանգների օգնությունը չլիներ, Ուկրաինան այսօր գոյություն չէր ունենա. Ռուբիո Բժիշկները փրկել են 367 գրամ քաշով նորածնին18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ինԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար Արաղչի․ Իրանը պատասխան չի ստացել Եմենի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետWSJ. Մասկը որոշել է սահմանափակել Ուկրաինայի մուտքը Starshield-ին Երբ կբարձրանա ռուբլու կուրսը