Հույս ունենք առաջընթաց արձանագրել Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանազատման գործընթացում․ Կոբախիձե
ՔԱՂԱՔԱԿԱՆՎրաստանի համար ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը մեծ նշանակություն ունեցող հարցերից են։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ այս հարցի շուրջ մշտական երկխոսություն է ընթանում ադրբեջանական և հայկական կողմերի հետ։
«Ադրբեջանի և Հայաստանի հետ քննարկումների ընթացքում փոխըմբռնում է ձեռք բերվել այս գործընթացն ակտիվորեն շարունակելու վերաբերյալ։ Հույս ունենք, որ մեզ կհաջողվի լուրջ առաջընթացի հասնել այս ուղղությամբ։ Ներկայումս ակտիվ աշխատանք է տարվում»,- հավելել է վարչապետը։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
5
Ոսկու գինը կնվազի՞․ ի՞նչ է սպասվում տարեվերջին



