Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում և նրա շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական զարգացումները, հայռուսական կապերի տատանումներն ու երկրի առջև ծառացած անվտանգային մարտահրավերները շարունակում են մնալ հասարակական-քաղաքական բուռն քննարկումների առարկա։ Ստեղծված իրավիճակում հաճախ հնչում են հակասական կարծիքներ այն մասին, թե որն է պետության զարգացման ճիշտ ուղին, և ինչպես պետք է կառուցել արդյունավետ հարաբերություններ գործընկեր երկրների հետ։ Այս և մի շարք այլ հրատապ հարցերի շուրջ իր մտահոգություններն ու գնահատականներն է ներկայացնում պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը:

Անդրադառնալով ներկայիս տնտեսական և քաղաքական իրողություններին՝ նա նշում է, որ նախկինում Հայաստանը շատ սերտ կապեր ուներ Ռուսաստանի հետ, ինչի շնորհիվ երկիրը ստանում էր բազմաթիվ արտոնություններ, այդ թվում՝ էժան գազ, ինչպես նաև հնարավորություն ուներ օգտվելու ռուսական շուկայից։ Ըստ նրա՝ հազարավոր հայ քաղաքացիներ ժամանակավորապես բնակվում և աշխատում են Ռուսաստանում՝ գումար վաստակելով և ուղարկելով իրենց հարազատներին։ Կարապետյանը զարմանքով է վերաբերվում այն հանգամանքին, թե ինչու է ոմանց պետք անընդհատ վատաբանել Ռուսաստանին՝ հիշեցնելով հայկական հին ասացվածքը. «Խելոք գառնուկը երկու մայր է ծծում»։ Նա ընդգծում է, որ ոչ ոք չի արգելում առևտուր անել Եվրոպայի հետ, սակայն պետք չէ կտրել կամ փչացնել արդեն իսկ գոյություն ունեցող ամուր կապերը:

Խոսելով երկրում առկա ներքին խնդիրների և գործարարների նկատմամբ իրականացվող քաղաքականության մասին՝ Կարապետյանը դժգոհում է, որ տեղի են ունենում անհասկանալի արկածախնդրություններ, որոնք բնավ չեն բխում պետության շահերից։ Նա հռետորական հարց է բարձրացնում, թե արդյոք Հայաստանում այսօր կա գոնե մեկ հարուստ մարդ, որը չի հետապնդվում կամ չի հայտնվել բանտում, բացառությամբ նրանց, ովքեր ծառայում են իշխանությունների շահերին:

Անդրադառնալով անվտանգային ոլորտին և ռազմատեխնիկական համագործակցությանը՝ գեներալ-մայորը հիշեցնում է, որ նախկինում Հայաստանը Ռուսաստանից ստանում էր հսկայական օգնություն, այդ թվում՝ անվճար կամ գրեթե անվճար ժամանակակից ՀՕՊ համակարգեր և Ս-300 հակաօդային պաշտպանության համալիրներ՝ մոտ 1 միլիարդ դոլարի արժողությամբ, մինչդեռ Ադրբեջանը ստիպված էր հսկայական գումարներ ծախսել դրանց վրա։ Բացի այդ, ռուսական շուկան բաց էր հայկական գյուղատնտեսական ապրանքների համար։ Կարապետյանը համոզված է, որ Եվրոպայում կամ Արևմուտքում Հայաստանին երբեք չեն սպասում որպես լիիրավ անդամի, և եվրոպական ինտեգրման մասին խոսքերը զուտ իլ յուզիա են, որոնք ծառայում են գործող իշխանությունների աթոռը պահպանելուն։ Նա նշում է, որ ներկայիս վարչակարգը քայլ առ քայլ զիջում է երկրի ռազմավարական նշանակության ենթակառուցվածքները՝ երկաթուղին, «Գազպրոմը» և այլն, սակայն դրա դիմաց որևէ իրական արտոնություն կամ օգուտ չի ստանում:

Ամփոփելով իր խոսքը՝ Արշակ Կարապետյանը նշում է, որ ստեղծված ծանր վիճակից դուրս գալու և նախկին փոխշահավետ հարաբերությունները վերականգնելու համար անհրաժեշտ է իշխանափոխություն։ Նա համոզված է, որ գործող ղեկավարության օրոք հնարավոր չէ հասնել հավասարակշռված արտաքին քաղաքականության։ Երկրին պետք է նոր ղեկավար, ով կկարողանա գրագետ ու հավասարակշռված հարաբերություններ կառուցել թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրոպայի և թե՛ ԱՄՆ-ի հետ՝ թույլ չտալով, որ երկիրը ներքաշվի կործանարար ավանտյուրաների մեջ և հնարավորություն տալով քաղաքացիներին խաղաղ ու բարեկեցիկ կյանքով ապրելու:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Առանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Նոր աղանդ է հայտնվել՝ մարդկանց են սպանումԱլիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին Ֆրանսիայի տարածաշրջանային իշխանությունները կարգելեն առաջիկա օրերին ծրագրված բոլոր ցույցերը. Մակրոն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Պենտագոնը զորքեր է տեղափոխում Իրանի սահման՝ սպասելով Թրամփի «կանաչ լույսին» Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք Չալաբյան