Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ստեփանակերտում է ծնվել Գարրիս, նկուղում է անցել նրա մանկությունը, դժվարությամբ եմ մեծացրել։ Հայրիկը, մեր հարազատներից շատերը մասնակցել են Արցախյան առաջին պատերազմին։ Գարրիի պապիկը զոհվել է պատերազմում։ Մեծացել է հայրենասեր ընտանիքում։ Աշխույժ, կատակասեր տղա էր։ Սիրում էր ֆուտբոլ խաղալ։ Կիթառ էր նվագում, երգում էր։ Շատ հեշտությամբ ընկերություն էր ստեղծում։ Իր ընկերները հիմա էլ մեր կողքին են։ Շատ երեխայասեր էր։ Այրվում եմ նրանից, որ չհասցրեց հայր դառնալ։ Տանը որքան կոնֆետ էր տեսնում, լցնում էր գրպանները, տանում բակի երեխաներին։ Բարի սիրտ ուներ, երբ իրենից ինչ-որ մեկն օգնություն էր խնդրում, երբեք չէր մերժում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գարրիի մայրիկը՝ տիկին Անահիտը։

Ստեփանակերտում հաճախել է Վիտալի Ջհանգիրյանի անվան դպրոցը, լավ առաջադիմություն ունեցել։ Մայրիկն ասում է՝ մինչև չորրորդ դասարանը գերազանցիկ է եղել։ Դպրոցից հետո ուսումը շարունակել է Ք. Իվանյանի անվան ռազմական ուսումնարանում։ 2004 թվականին ընդունվել է Արցախի պետական համալսարանի ՆԶՊ ֆակուլտետը։ Ուսումը կիսատ թողնելով՝ զորակոչվել է ծառայության։ Ծառայել է Եղնիկներում։ Վերադառնալով բանակից՝ տարկետում է վերցրել և աշխատանքի անցել։

Կյանքն ընթանում էր բնականոն հունով, երբ սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Երկու տղա ունեմ։ Գարրիս մեծն է։ Երկուսն էլ ծառայել են Եղնիկներում։ Այդ շրջանում մեծ տղաս քաղաքում առաքիչ էր աշխատում՝ մինչև իր մասնագիտությամբ աշխատանք գտնելը, չէր ցանկանում անգործ նստել, իսկ փոքր տղաս դիմել էր ռազմական ոստիկանությունում աշխատանքի անցնելու համար, սպասում էր պատասխանին։ Ձայներից, աղմուկից հասկացանք, որ մի բան կատարվում է, հետո իմացանք, որ պատերազմ է սկսվել։ Տղաներս զանգեցին իրենց ընկերներին՝ հետաքրքրվելու, թե ինչպես է վիճակը։ Առավոտյան ժամը ինն էր։ Գարրին եկավ. «Մա՛մ, պայուսակը տուր, շորերս հավաքեմ, գնում եմ»։ Ամուսինս սրտի բաց վիրահատության էր ենթարկվել, երեք օր էր՝ Հայաստանից վերադարձել էինք Արցախ։ Արձագանքեցի՝ ո՞ւր ես գնում, ախր ինձ ձեր օգնությունն է պետք։ «Մամ, վիճակը լավ չէ, մեր ընկեր, հրամանատար Լեռնիկն էլ է զոհվել։ Պետք է գնանք օգնության»։ Երկու եղբայրով որոշեցին գնալ։ Մեկ պայուսակ էր տանը, մի պայուսակն էլ հորաքրոջից վերցրեցի, կարմիր գույնի էր։ Տղաս արձագանքեց՝ մա՛մ, կարմիր գույնի՞։ Պատասխանեցի՝ հաղթանակի գույն է, սա վերցրու, որ հաղթանակած գաք։ Մինչև հիմա ատում եմ կարմիր գույնը»։

Սեպտեմբերի 27-ին տղաները մեկնում են մարտի դաշտ։ Ծնողներին հրահանգում են՝ տանը մի մնացեք, իջեք նկուղը։ Տիկին Անահիտը համբուրում է որդիներին և ճանապարհում՝ հավատով, որ շուտով անվնաս ու հաղթանակած կվերադառնան։ «Մոտ 17 տարի ծառայել է ՊԲ-ում։ Մի փոքր ամուր էի, ասել եմ՝ չվախենաք թուրքից, լավ է լինելու։ Ինձ ասացին. «Պապային լավ կնայես, մի քանի օրից հաղթած տուն ենք գալու»։ Բոլորիս թվում էր, թե Ապրիլ յան պատերազմի նման կարճ է տևելու այս պատերազմը։ Այդ օրն աչքերս վերև բարձրացրեցի՝ Աստված, ցավդ տանեմ, երեխաներիս քեզ եմ հանձնում, կպաշտպանես։ Օրը մի քանի անգամ մեր տան կողքին գտնվող եկեղեցի էի գնում, մոմ վառում»։

Տղաները մարտի դաշտից զանգահարում են ծնողներին։ «Հիշում եմ՝ մի անգամ Գարրիիս ասացի՝ Լյովային կասես, որ գլուխը խրամատից չբարձրացնի, բարձրահասակ է, հանկարծ գնդակ չդիպչի։ Տղաս էլ ժպիտով արձագանքեց. «Մա՛մ, ես բարձրացնե՞մ»։ Ինչո՞ւ նույնն էլ իրեն չասացի։ Բոլորն ինձ ասում էին՝ մի թող տղաներդ երկուսով գնան մարտի դաշտ։ Բայց նրանք իմ թույլտվությանը չէին սպասելու, նրանք որոշեցին և հենց առաջին օրը կամավորագրվեցին։ Այդ կարճատև զանգերի ժամանակ ես իրենց ուժ էի փոխանցում։ Լսում էի կրակոցների ձայները, բայց այնպես էի անում, որ նրանք չզգային մեր անհանգստությունը»։

Սեպտեմբերի 29-ին Գարրին անմահանում է Եղնիկներում՝ դիպուկահարի կրակոցից։ «Սեպտեմբերի 29-ին Եղնիկներում հենակետը շրջափակել են, որ վերցնեն, չորս ժամ թեժ կռվի մեջ են եղել։ Գարրին տղաներին ասել էր՝ մի փոքր նահանջեք, ես կառաջանամ, որ հասկանամ, թե ինչ է կատարվում։ Ավտոմատը և մի քանի պահունակ վերցնում է և առաջ գնում։ Կռիվը դադարելուց հետո փոքր տղաս ընկերների հետ առաջ է գնում, սկսում փնտրել Գարրիին և գտնում զոհված։ Մեկ փամփուշտ անգամ չի մնացել իր մոտ, մինչև վերջ կռվել է»։

2023 թվականի՝ Արցախյան վերջին մարտերի ժամանակ տիկին Անահիտի փոքր տղան է վիրավորվում, բայց տղաները կարողանում են նրան հոսպիտալ հասցնել, այնտեղից էլ՝ Երևան։ «Երբ տեղահանում էին մեզ, չէի ուզում դուրս գալ իմ տանից, Արցախից, բայց փոքր տղաս զանգեց, ասաց. «Մա՛մ, եթե դու չգաս, ես հետ կգամ»։ Մտածեցի՝ երևի 2020 թվականի նման մի քանի օրով դուրս կգանք, զինադադար կհայտարարվի, նորից կվերադառնանք մեր տները։ Միայն անձնագրերով մեր տանից դուրս ենք եկել, ուրիշ որևէ փաստաթուղթ չենք վերցրել, ոչինչ չենք վերցրել մեր տանից, դատարկ մեքենայով տանից դուրս ենք եկել։ Ուզում էի գնալ, տղայիս հրաժեշտ տալ, բայց ինձ թույլ չտվեցին՝ թշնամին արդեն գերեզմանատանն է, չենք կարող ձեզ այնտեղ թողնել։ Եկա Հայաստան այն հույսով, որ կռիվը կդադարի, կվերադառնանք տուն։ Մինչև այսօր սպասում եմ այդ օրվան։ Այն հույսով եմ ապրում, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կտեսնեմ նրան, կգրկեմ ու ներողություն կխնդրեմ»։

Ապրելու ուժի մասին. «Ինձ նման հարյուրավոր ծնողներ այսօր նույն վիճակում են։ Շատերն են Արցախում իրենց որդիներին թողել։ Բոլորս անզոր ենք ինչ-որ բան փոխելու, անզոր ենք մեր որդիներին այստեղ տեղափոխելու կամ նրանց այցելելու։ Վերջին զանգի ժամանակ Գարրիս ասաց՝ պապայիս լավ կպահես։ Հիմա իր այդ խոսքերով եմ առաջնորդվում։ Ամեն ինչ անում եմ, որ հայրիկն իրեն լավ զգա, դեղերը ժամանակին խմի։ Փոքր տղաս էլ ասում է. «Մի քիչ հանգիստ եմ, որ ընկերներիս հետ եղբորս և մեր զոհված տղաների վրեժը գոնե մի քիչ լուծել եմ»»։

Հ. Գ. - Գարրի Ասլանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի մեդալով: Հուղարկավորված է Ստեփանակերտի քաղաքացիական գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խաղաղության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում. Փաշինյան Ինչո՞ւ են վերջին շրջանում հաճախացել մանկական մահերը․ երկու ողբերգական դեպք և այն, ինչ պետք է իմանա յուրաքանչյուր ծնողՍտեփանավանցիներին կոչ եմ անում հոկտեմբերի 25-ին մասնակցել ընտրություններին և քվեարկել 17 համարի օգտին. Գոհար Մելոյան Սևանա լճում սիգի արդյունագործական որսի քանակը կավելացվի 720 տոննայով «Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ»Գինը վճարում է ժողովուրդը...ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ պատրաստվում է ցուցադրել նոր ավիառումբ Վաշինգտոնն ու Իսրայելը մշակել են նոյեմբերի 3-ին ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո Իրանին hարվածները վերսկսելու ծրագիր. NYT Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ»ԵՄ երկրները քննարկում են Ուկրաինայի կարգավորման շուրջ ՌԴ-ի հետ բանակցողի թեկնածությունը Հոկտեմբերի 22-ին և 23-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ստորաբաժանումները կաշխատեն մինչև ժամը 20․00-ն Վայոց ձորում իրանցի վարորդը «Hyundai»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավnրը վարորդի 11-ամյա դուստրն է Խաղաղության համաձայնագիրը կարող է ավելի մոտ լինել, քան երբևէ. Թրամփ «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ»Պաշտոնատար անձինք այցելել են Սյունիք՝ TRIPP նախագծի մեկնարկի հետ կապված հարցերը տեղում քննարկելու Աշնան վատ օրերը. ինչ զգուշացում ունեն հորոսկոպի նշաններըԹրամփն իրատեսական է համարում Ուկրաինայի հարցով գործարքը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 22-ին Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ ռազմակայանների դեմ հնարավոր գործողությունների մասին Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին Մեկ մարդ զոհվել է, ութը տուժել են Սաուդյան Արաբիայում օդանավակայանի վրա հարձակման հետևանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի բանակցում Իրանի հետ Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ»Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԴուրս եկե՛ք փողոց ու հարցրեք մարդկանց․ իրար հերթ չտալով տեսանյութեր եք հրապարակում՝ չհասկանալով, որ մնացել եք ձեր իսկ կազմակերպած շոուների տակ․ Անդրանիկ ԳևորգյանԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում ենԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըՈչ մի դեպքում չպետք է թույլ տանք Փաշինյանին շանտաժի միջոցով նոր Սահմանադրություն ընդունել. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան30 մլն. դոլար թռցնողները կոռուպցիայի մասին են խոսում. Գառնիկ ԴավթյանԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել․ Ուժեղ Հայաստան