Մեկ մարդ զոհվել է, ութը տուժել են Սաուդյան Արաբիայում օդանավակայանի վրա հարձակման հետևանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉորեքշաբթի երեկոյան Դամմամում գտնվող թագավոր Ֆահդի անվան միջազգային օդանավակայանը ենթարկվել է հարձակման, հայտնել է Սաուդյան Արաբիայի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (GACA)։
Նշվում է, որ մեկ մարդ զոհվել է, ևս ութը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։
Սաուդյան Արաբիան գլխավորում է արաբական կոալիցիան, որը ռազմական աջակցություն է ցուցաբերում Եմենի կառավարական զորքերին հութիների դեմ պայքարում և ավիահարվածներ է հասցնում նրանց դիրքերին։ Ի պատասխան՝ հութիները ռազմական գործողություններ են իրականացնում թագավորության ենթակառուցվածքների դեմ։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
5
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը



