Թրամփն իրատեսական է համարում Ուկրաինայի հարցով գործարքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրատեսական է համարում առաջիկայում ուկրաինական կարգավորման հարցով համաձայնության հասնելու հնարավորությունը։
«Մենք հավանաբար երկար ժամանակ անց առաջին անգամ մոտ ենք գործարքին», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ մեկնաբանելով ուկրաինական հակամարտության կարգավորման հեռանկարները:
ԱՄՆ առաջնորդը նշել է, որ ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է հակամարտության դադարեցումը, և այժմ ամեն ինչ այդ ուղղությամբ է շարժվում:
Նա կարգավորման շուրջ բանակցությունները «շատ նուրբ» է անվանել։ Թրամփն ընդգծել է, որ այժմ, երբ ՌԴ-ն և ԱՄՆ-ն մոտենում են ուկրաինական հակամարտության կարգավորմանը, ինքը չէր ցանկանա սխալ քայլեր անել։
Հիշեցնենք` հոկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հանդիպումը։ Ամերիկացի պաշտոնյան ռուսական կողմին փաստաթղթեր է փոխանցել, որոնցում շարադրված են ուկրաինական կարգավորման վերաբերյալ մոտեցումները:
Կողմերը քննարկել են նաև ռուս-ամերիկյան տնտեսական համագործակցության հարցեր, անդրադարձել են Իրանի թեմային։



