Երևան, 11.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ամեն տեղ բարձր գնահատականի էին արժանանում մեր զինվորները. Մարտին Վարդազարյանի հիշողությունները

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Թեև արդեն երկու տասնամյակ է՝ հայկական բանակն ու հայ զինվորն ունի իր տոնը` հունվարի 28-ը, բայց հայ կինը, մայրն ու քույրը չի մոռանում, որ փետրվարի 23-ը ևս տղամարդկանց տոնն է, հայրենիքի սահմանին բոլոր ժամանակներում կանգնած տղամարդկանց: Aysor.am-ը, շնոհավորելով տոնի կապակցությամբ, ավագ սերնդի ներկայացուցիչ կոմպոզիտոր, ջազմեն,  Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Մարտին Վարդազարյանից հետաքրքրվեց ծառայողական տարիների մասին:

«Ճիշտն ասած՝ կարճատեսության պատճառով ինձ միանգամից համարեցին ոչ պիտանի ու ծառայության չտարան: Սակայն, հետագայում չափանիշները փոխվեցին և երբ 27 տարեկան էի, ինձ հրավիրում էին բանակ: Բայց այդ ժամանակ ծնվեց իմ երկրորդ զավակը՝ դուստրս: Այնպես որ, զինվորական կյանքն ինձ բաժին չհասավ»,-ափսոսանքով վերհիշեց մեր զրուցակիցը:

Սակայն արվեստի վաստակավոր գործիչը բանակի հետ կապը պահել ու պահում է մինչ այսօր. «Ամեն տարի Կոմպոզիտորների միությունն ունենում էր հանդիպումներ Հայաստանի, Խորհրդային Միության, արտասահմանի տարբեր քաղաքներում ծառայող տղաների հետ: Շատ հաճելի էր լսել, թե ամեն անգամ Գերմանիայում հրամանատարներն ինչպես էին ասում. «Отличные солдаты и хорошие ребята армяне. Спасибо вам»: Ամեն տեղ բարձր գնահատականի էին արժանանում մեր զինվորները: Բանակ հասկացողությունը անհրաժեշտություն է յուրաքանչյուր մարդու համար, հայ մարդու համար էլ՝ հայ բանակը: Անկախ նրանից, որ հայկական բանակի տոնը հունվարի 28-ին է, միևնույն է, փետրվարի 23-ին էլ պետք է շնորհակալություն հայտնենք բոլոր նրանց, ովքեր մեր հայրենիքը պաշտպանեցին իրենց ընձեռված ժամանակին: Խոնարհվում եմ բոլորի առջև ու ցավում, որ ինձ չհաջողվեց ծառայել»,-շեշտեց կոմպոզիտորը:

Ի դեպ, Մ. Վարդազարյանը իր ստեղծագործական կյանքում էլ չի մոռանում զինվորին. «Մի քանի երգ ունեմ՝ նվիրված մեր բանակին, պատերազմում զոհված զինվորներին: Կա երգ, որ վաղուց եմ գրել, բայց այդպես էլ ոչ-ոքին չեմ ներկայացրել: Պարտքս եմ համարում՝ շարունակել գրել ու մի քանի երգ ևս նվիրել այս թեմային, անկախ նրանից՝ դրանք կկատարվեն, թե ոչ: Դա իմ հոգու պահանջն է»:

«Բանակի թեմայի, արժանիքների ու անհրաժեշտության մասին կարելի է խոսել անվերջ: Իմ հորեղբայրները, շատ հարազատներ ևս զոհվեցին պատերազմի դաշտում:  Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել և՛ սահմանին կանգնած մեր այսօրվա զինվորին, և՛ նրանց, ովքեր իրենց կյանքն են տվել ժամանակին, և՛ նրանց, ովքեր փառք ու պատվով վերադարձել, ապրել ու ապրում են մեր կողքին»,-եզրափակեց ՀՀ ժողովրդական արտիստը: 

Նելլի Մարգարյան

ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները «Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱմուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՍտեփանավան-Պուշկինո ավտոճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորում․ կա 1 զnհ, 3 վիրավnր Բացվել է դերասան Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ) Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՊորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ժամանակավորապես հեռացրել է Ռոնալդուին հավաքականից ԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատուՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանԶինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ Քննչական կոմիտե Մեքսիկայի ափերի մոտ «Սայմոն» փոթորիկը հասել է չորրորդ մակարդակի. սպասվում են ջրհեղեղներ և սողանքներԵրևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԴպրոցական հարձակումներից հետո Լեհաստանի ոստիկանությունը մոտ 50 հազար ուսումնական հաստատություն է ստուգել Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին Քանի մահ է եղել բանակում վերջին մի քանի ամսում․ ինչու են առեղծվածային մահերը գնալով շատանում բանակումՌոսպոտրեբնադզորն արգելել է «Նաբեգլավիի» և Վրաստանում արտադրված կոլայի ներմուծումը Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Պաշտպանության նախարարի տեղակալը այցելել է ՊՆ N զորամաս, ուսումնասիրել իր համակարգման ոլորտում իրականացվող աշխատանքները