ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիությունը հույս ունի առաջիկա գագաթնաժողովների ընթացքում համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ մեծացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական աջակցությունը։
Ինչպես հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներին, Ուկրաինայի ֆինանսավորման հարցը դառնում է Կիևին աջակցող գործընկերների հետ յուրաքանչյուր հանդիպման առանցքային թեման։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով՝ ներկայումս Ուկրաինային տրամադրվող արտաքին օգնության 80%-ն ապահովում են Եվրամիությունն ու նրա անդամ երկրները։



