Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնով
ՄՇԱԿՈՒՅԹ«Ագարակ» և «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցներում տեղի են ունեցել միջոցառումներ՝ նվիրված Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան։
«Հայոց գինին և հողի հիշողությունը» խորագրով միջոցառումը կայացել է «Ագարակ» պատմամշակութային արգելոցում։ Տարածքում շրջայցի ընթացքում մասնակիցները ծանոթացել են հայոց գինեգործության պատմությանը և ոչ նյութական մշակութային ժառանգության տարրերին։
Հնագույն բնակավայրից՝ միջնադարյան մայրաքաղաք. «Պարը, որպես ոչ նյութական մշակութային ժառանգություն» խորագրով միջոցառումը կայացել է «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցում, որտեղ տարածքում շրջայցից հետո մասնակիցները ներկայացրել են ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում ընդգրկված հայկական ավանդական պարերը։
Այս նախաձեռնությունների շնորհիվ մասնակիցները ծանոթացել են ազգային ավանդույթներին և մշակութային ժառանգությանը։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Լավ նորություն թոշակառուների համար
3
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը



