Թրամփը ցանկանում է Խաղաղ օվկիանոսը վերանվանել, քանի որ Google-ը մերժել է Ատլանտյան օվկիանոսը «Ամերիկյան օվկիանոս» կոչելու նրա առաջարկը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆThe Washington Post-ի հաղորդմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Google-ը մերժել է Ատլանտյան օվկիանոսը «Ամերիկյան օվկիանոս» վերանվանելու իր առաջարկը, սակայն ինքը դեռ դիտարկում է Խաղաղ օվկիանոսը վերանվանելու հնարավորությունը։
Թրամփի խոսքով՝ այդ գաղափարով ինքը զանգահարել է Google-ի գլխավոր տնօրեն Սունդար Փիչային, որն աղաչել է իրեն. «Խնդրում եմ՝ մեզ նման բան մի՛ խնդրեք անել»։
«Ո՛չ, ո՛չ, ո՛չ, այս անգամ դա չեմ անի»,-իբր ասել է Փիչայը՝ հավելելով, որ «օվկիանոսներն այլ են, պարո՛ն», քանի որ դրանք սահմանակից են «բազմաթիվ երկրների»։
Թրամփը նշել է, որ հեռախոսազրույցից հետո, ամենայն հավանականությամբ, կհրաժարվի Ատլանտյան օվկիանոսը վերանվանելու գաղափարից, սակայն շարունակում է կարծել, որ Խաղաղ օվկիանոսի անվանափոխությունը հնարավոր է։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Լավ նորություն թոշակառուների համար
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



