Երևանում ավտոբուսի վթարից տուժածներն ազգությամբ հնդիկ են. հայտնի է նրանց առողջական վիճակը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տեղափոխվել է 4 տուժած։ Նրանք ազգությամբ հնդիկ են։ Այս պահին տուժածները տարբեր բաժանմունքներում են, վիճակը գնահատվում է կայուն բավարար»,– ArmeniaSputnik-ին հայտնել են ԲԿ-ից։
Տուժած 11 օտարերկրացուց 7-ն էլ, նախնական տվյալներով, «Երևան» ԲԿ–ում են։ Այս պահին սպասում ենք Երևանի քաղաքապետարանից որևէ արձագանքի։
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում «Hyundai» մակնիշի ավտոբուսը Աճառյան 61/10 հասցեի բակային հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է: Վթարի հետևանքով 11 հոգի տեղափոխվել են մի մասը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», մի մասն էլ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոններ։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Լավ նորություն թոշակառուների համար
3
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



