Մինչև 15 տարեկաններին՝ մուտքն արգելված․ Հունաստանը փակում է սոցցանցերի դռները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է մինչև 15 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցերի օգտագործումն արգելող օրինագիծը։ Սահմանափակումն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախաձեռնությանը կողմ է քվեարկել միայն իշխող կուսակցությունը, իսկ մյուս քաղաքական ուժերը դեմ են արտահայտվել կամ ձեռնպահ մնացել։
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը նախաձեռնությունը հիմնավորել է երեխաների հոգեկան առողջության վերաբերյալ մտահոգություններով։
Հիշեցնենք, որ անչափահասների համար սոցիալական ցանցերի օգտագործման սահմանափակումներ ավելի վաղ նախաձեռնել են նաև Ֆրանսիան, Դանիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան։ Սակայն Ֆրանսիայում մինչև 15 տարեկանների համար ընդունված արգելքի հիմնական դրույթը հետագայում ճանաչվել է հակասահմանադրական:
Հավելենք, որ աշխարհում առաջինը նման համազգային արգելք ընդունել է Ավստրալիան՝ դեռևս 2024 թվականին։ Որն էլ գործում է 2025 թվականի դեկտեմբերի 10-ից և վերաբերում է մինչև 16 տարեկան երեխաներին։
Հիշեցնենք, որ Հայաստանում ևս քննարկվել է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու հարցը։ Նախաձեռնությունը դեռևս 2026 թվականի մայիսին քննարկվել է ԿԳՄՍ նախարարության կողմից:



