Թուրքիան մտադիր է իր ատոմային էներգիայի հզորությունը հասցնել 20 ԳՎտ-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան նախատեսում է մինչև 2050 թվականը իր ատոմային էներգիայի հզորությունը հասցնել 20 ԳՎտ-ի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը Ստամբուլում ընթացող Վերոնայի Եվրասիական տնտեսական ֆորումում:
«Մեր երկարաժամկետ նպատակն է մինչև 2050 թվականը հզորությունը հասցնել 20 ԳՎտ-ի՝ ինչպես ատոմակայանների, այնպես էլ փոքր մոդուլային ռեակտորների կառուցման միջոցով», – նշել է նա։
Բայրաքթարը ատոմային էներգիան որակել է որպես Թուրքիայի էներգետիկ ռազմավարության հիմնասյուներից մեկը, իսկ հանրապետության առաջին ատոմակայանի՝ Աքքույուի կառուցումը՝ որպես այս գործընթացի կարևորագույն հանգրվան։
«Մենք համագործակցում ենք «Ռոսատոմի» հետ՝ Աքքույուում մեր առաջին միջուկային ռեակտորը առաջիկա ամիսներին գործարկելու համար։ Աքքույուն կապահովի Թուրքիայի էլեկտրաէներգիայի կարիքների մոտավորապես 10%-ը», – հավելել է Բայրաքթարը։



