Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱվելի քան 200 բեռնատար ավտոմեքենա սպասում է էլեկտրոնային հերթում՝ Հյուսիսային Օսիայում՝ ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետով անցնելու համար։ Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Մենյայլոն, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
«Ռազմավիրական ճանապարհը բաց է տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Էլեկտրոնային հերթում 262 ծանրաքաշ բեռնատար կա, ևս 560-ը գտնվում են կայանատեղիներում», — գրել է Մենյայլոն «Մաքս» մեսենջերի իր ալիքում։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, հոկտեմբերի 21-ի՝ չորեքշաբթի օրվա տվյալներով, էլեկտրոնային հերթում գրանցված էր 117 բեռնատար ավտոմեքենա:
Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային երթուղին է, որը Ռուսաստանը կապում է Վրաստանի և Հայաստանի հետ։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



