Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓարիզից մոտ 30 կմ հարավ-արևմուտք գտնվող Տրապ քաղաքում և հարակից բնակավայրերում զինված տղամարդը մեքենայից ինքնաձիգով կրակ է բացել անցորդների ուղղությամբ։ Զոհվել է մեկ մարդ, ևս չորսը վիրավորվել են, այդ թվում՝ 12-ամյա աղջիկ, որը ստացել է ութ հրազենային վնասվածք։ Նրա վիճակը հաջողվել է կայունացնել։
Կասկածյալը ձերբակալվել է Կուանիեր բնակավայրում։ Գործի քննությունը ստանձնել է Ֆրանսիայի հակաահաբեկչական դատախազությունը։ Քննարկվում են հարձակման հնարավոր ահաբեկչական և ռասայական դրդապատճառները։
Այս մասին հայտնել են ֆրանսիական լրատվամիջոցները, իսկ տեղեկությունը հաստատել է Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուն։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



