ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը: Այս մասին X-ի իր էջում գրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Ֆոն դեր Լայենը:
«Խորապես անհանգստացած եմ Սև ծովում ռուսական հերթական էսկալացիայով: Ռումինիայի ափերի մոտ հարված է հասցվել ուկրաինական և ադրբեջանական անձնակազմ տեղափոխող քաղաքացիական նավին: Այս անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը:
Մտքերս զոհված նավաստու ընտանիքի և հարազատների հետ են: Եվ դեռևս անհետ կորած անձնակազմի երեք անդամների ընտանիքների հետ: Իմ երախտագիտությունն եմ հայտնում փրկարարական թիմերին, որոնք անդուլ աշխատում են նրանց գտնելու ուղղությամբ»,- գրել է Լայենը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել: Պատահարի հետևանքով 1 նավաստի զոհվել է, 3-ը՝ անհետ կորել, 9-ը փրկվել են:



