Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շըծիաճուան քաղաքի գործադիր փոխքաղաքապետ Լիու Ծյունճիի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից։
Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում նոր ծրագրերի իրականացմանն ու երկարաժամկետ գործընկերային կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր։
Արման Խոջոյանը նշել է, որ երկու երկրների միջև համագործակցության մեծ ներուժ կա: Հաշվի առնելով, որ չինական կողմը հետաքրքրված է հայկական արտադրանքով, հայկական կողմը պատրաստ է աջակցել երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի հաստատմանը։
Լիու Ծյունճիին հատկապես կարևորել է համագործակցության հնարավորությունները գյուղատնտեսության, գիտության և տեխնոլոգիաների, սննդամթերքի վերամշակման, առևտրի, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված հարցերի շուրջ գործնական քայլեր իրականացնելու վերաբերյալ:
Պատվիրակությունը Հայաստան է ժամանել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում անցկացվաղ միջոցառումներին մասնակցելու նպատակով։



