Տավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 26-ին՝ ժամը 10։00-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Նորաշեն բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12։00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։



