Թրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNN
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պնդում է Իրանի դեմ նոր հարվածներ հասցնելու անհրաժեշտությունը, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի համաձայնում դրանց իրականացմանը մինչև Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները։ Այս մասին տեղեկացնում է CNN -ը:
Ըստ CNN-ի Իսրայելը հետաձգել է Իրանի դեմ նոր հարվածները՝ մասամբ հակահրթիռային պաշտպանության միջոցների պաշարների նվազման պատճառով։
Տեղեկությունների համաձայն՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուն կողմ է նոր հարվածներին, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս իր համաձայնությունը չի տվել դրանց իրականացմանը, քանի դեռ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները չեն կայացել։
Ըստ CNN-ի՝ հարվածների ծրագրերը պատրաստ են և սպասում են Վաշինգտոնի հաստատմանը։



