Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը չի պատրաստվում հրապարակայնորեն քննարկել ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների մանրամասները, քանի որ դա կարող է վնասել հնարավոր խաղաղ գործընթացին։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Կրեմլի խոսնակի խոսքով՝ հակամարտության կարգավորման ճանապարհին դեռևս սպասվում են լուրջ և բարդ քննարկումներ, որոնք ներառում են բազմաթիվ մանրամասներ։
«Մենք չէինք ցանկանա այդ մանրամասները քննարկել հրապարակային դաշտում, քանի որ կարծում ենք՝ դա կարող է վնասել ապագա հնարավոր խաղաղ գործընթացին»,– ընդգծել է Պեսկովը՝ անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ տարածքային հարցերի վերաբերյալ հայտարարությանը։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



