Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից հետևողականորեն շարունակվում են բնապահպանական ոլորտի հանցագործությունները կանխելուն և բացահայտելուն ուղղված միջոցառումները։
Ապօրինի ծառահատումների հերթական դեպքն են բացահայտել Համայնքային ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները։
Բաժնում էկոպարեկային ծառայությունից հաղորդում էր ստացվել, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Նորատուս» տեղամասում ապօրինի հատել են 7 սոճի։
Գավառի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ծառերի մի մասն ապօրինի հատել է Նորատուս գյուղի 52-ամյա բնակիչը։ Համայնքային ոստիկանները նրա առանձնատան բակում հայտնաբերել են ապօրինի հատված ծառերի գերաններ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



