Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. Կամենդատյան

ԲԼՈԳ
Հարգելի՛ հայրենակիցներ,

Այսօր ցանկանում եմ խոսել մի կարևոր օրինաչափության մասին, որն առաջին հայացքից կարող է անհասկանալի թվալ, բայց իրականում բացահայտում է ցանկացած ավտորիտար ռեժիմի ներքին թուլությունն ու վախերը։

Դուք նկատե՞լ եք, թե ինչպես են գործում տեղական իշխանիկներն ու «ֆեոդալները» տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ։ Այդ ժամանակ նրանք կռիվ են տալիս ամեն մի քվեի համար, գործի են դնում իրենց ողջ ազդեցությունը, վարչական ռեսուրսը, փողն ու ճնշումները։ Ինչո՞ւ․ որովհետև դա իրենց իշխանությունն է, իրենց տարածքը, իրենց փողերը։ Եվ հաղթանակից հետո նրանք մի կտոր էլ «բաժին են հանում» երկրի դիկտատորին՝ ցույց տալով իրենց հավատարմությունը, որպեսզի վերևից ստանան իրենց «տեղական ֆեոդի» անվտանգության երաշխիքները։ Այդ ընտրություններում նրանք վախ չունեն «Տիրոջ աչքից ընկնելու»․ նրանք վստահ են իրենց դիրքերում։

Բայց ի՞նչ է տեղի ունենում, երբ գալիս են համապետական ընտրությունները։

Համապետական ընտրությունների ժամանակ պատկերը կտրուկ փոխվում է։ Տեղական ֆեոդալների մոտ արթնանում է ամենամեծ վախը՝ դիկտատորի հնարավոր հեռացման վտանգը։

Նրանք շատ լավ հասկանում են, որ քաղաքական քամիները կարող են փոխվել։ Նրանք տեսնում են ժողովրդի դժգոհությունը և զգում են, որ դիկտատորի կառքը գլորվում է ձորը։ Եվ ի՞նչ են անում նրանք այդ պահին։ Նրանք այլևս ամբողջ ուժով չեն լծվում այդ կառքին։
Նրանք սկսում են «երկդիմի» խաղալ։ Մի կողմից՝ վերևներին ցույց են տալիս, թե իբր աշխատում են, մյուս կողմից՝ զգուշանում են ժողովրդի հետ վերջնականապես թշնամանալուց։ Նրանք չեն ուզում թաղվել դիկտատորի փլատակների տակ։ Նրանք սկսում են փնտրել իրենց փրկության ճանապարհները, մտածում են վաղվա օրվա մասին, երբ այլևս չի լինելու իրենց «հովանավորն ու տերը»։
 
Սա է համակարգի ամենամեծ ճաքը։ Այն իշխանությունը, որը հենված է միայն վախի և շահի վրա, փլուզվում է հենց այն պահին, երբ տեղական «սյուները» հասկանում են, որ վերևում գտնվողն այլևս անհաղթելի չէ։

Սիրելի՛ ժողովուրդ,

Սա մեզ համար կարևոր ազդակ է։ Դիկտատուրան հավերժ չէ, և նրա հենարանները շատ ավելի թույլ են, քան թվում է արտաքուստ։

 Երբ մենք ցույց ենք տալիս մեր միասնությունն ու պայքարելու կամքը, տեղական ֆեոդալները առաջինն են նահանջում և լքում խորտակվող նավը։

Ուրեմն՝ չվախենանք, կազմակերպվենք և տեր կանգնենք մեր ապագային, որովհետև փոփոխություններն անխուսափելի են։
 
Երեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունիԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին 75-ամյա գողին գտնելու համար 69 մլն դրամ են խոստացելԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա Իրանի դեմ ուղղված ագրեսիան Իրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը Բաքվին Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել «Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջև Ֆրանսիան ընդլայնում է իր միջուկային զսպման դերը Եվրոպայում Ողբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան Հայտնաբերվել է վիտամին D-ի անբավարարության դեմ պայքարի զարմանալի միջոցԵղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններում Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ը Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե Հովհաննիսյան Գերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. Մերց Զելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանը Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 24-ամյա ուսուցչուհին փորձել է փրկել զուգարանում մնացած աշակերտուհուն և ինքն է մահացելԷրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը Թրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNN Գերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերի Գազ չի լինելու հոկտեմբերի 27-ին 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը 18:00-ն ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներըԶելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասին Մենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. Նեթանյահու ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները Այսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է