ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳլոբալ տաքացման սահմանափակման համար անհրաժեշտ են անհապաղ և համատեղ գործողություններ․ ջերմաստիճանի հետագա բարձրացումը ծանր հետևանքներ է ունենալու նաև կենսաբազմազանության համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին COP17-ի շրջանակում հրավիրված ասուլիսում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի գործադիր տնօրեն Ինգեր Անդերսենը։
Նա ներկայացրել է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի՝ արտանետումների վերաբերյալ նոր զեկույցի գնահատականները՝ ուշադրություն հրավիրելով գլոբալ տաքացման 1,5 աստիճանի շեմի գերազանցման վտանգներին։
«Կենսաբազմազանության վրա թողած ազդեցությունները ծայրահեղ կլինեն։ Այս ճգնաժամի մեծագույն հետևանքներից խուսափելու համար մեզ աննախադեպ բազմակողմանի գործողություններ են պետք, որոնք սկսվում են ֆինանսական աջակցությունից»,– ընդգծել է Անդերսենը։
Նա կարևորել է բնապահպանական տարբեր համաձայնագրերի շրջանակում աշխատանքների և ֆինանսավորման համադրումը, ինչպես նաև ֆինանսների նախարարությունների ներգրավումը կենսաբազմազանության օրակարգում։
Հետևեք մեզ՝ այստեղ



