Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Տեղական ինքնակառավարման մարմինների՝ հոկտեմբերի 25-ին անցկացված ընտրությունների (21 համայնք) «հյուսիսկորեական» արդյունքները, դրանց բռնատիրական բնույթն այս երկու օրվա մեջ չեն մեկնաբանել թերևս միայն ծույլերն ու քաղաքական անցուդարձին ընդհանրապես չհետևողները:

Եթե հակիրճ, ապա դա քաղաքական, քաղաքագիտական տեսանկյուններից ոչ թե սոսկ խայտառակություն է, այլ խայտառակության մարմնավորում: Հարկավ, դժվար է այլ կերպ բնորոշել այն իրողությունը, որ մի շարք համայնքներում մրցակցություն ընդհանրապես չկար, մի շարք համայնքներում մրցակցությունը ձևական էր (ասենք՝ Իջևանում), և այդ պայմաններում Փաշինյանի գլխավորած ՔՊ-ն ստանում է... ձայների 93, անգամ՝ 96 տոկոսը: Սա ժողովրդավարություն չէ: Սա ժողովրդավարության հոգեվարքն է: Նման թվերը ավելի շուտ բռնատիրության, քան ժողովրդավարական հիմունքներով իշխանություն, այդ թվում՝ տեղական իշխանություն ձևավորելու մասին են:

Ըստ էության, նման վիճակի պատճառները մի քանիսն են, բայց առաջին հերթին այսպիսի համապարփակ ամոթի մեջ ենք հենց այն պատճառով, որ ամբողջ իրավապահ համակարգը լծված է բացառապես քաղաքական հարցեր լուծելու, Նիկոլ Փաշինյանի անձնական քմահաճույքները բավարարելու գործին: Առաջադրվեցի՞ր, ընդդիմացա՞ր, քեզանից վտանգ ներկայացրեցի՞ր, վերջ, դիմակավորված կամ առանց դիմակի կգան քո հետևից, քրգործ կկարեն, կտանեն տնից, փողոցից, աշխատավայրից: Մի խոսքով՝ բացօթյա բանտ դարձած երկրում դժվար էր մեծ մրցակցություն սպասել: Արդյունքում ստացվում է արատավոր, վտանգավոր շղթա, բռնատիրությունը ծնում է պայմաններ... արմատական, ծայրահեղ բռնատիրության համար:

Իսկ ի՞նչ քաղաքական ու քարոզչական խնդիրներ էր լուծում (կամ փորձում լուծել) Նիկոլ Փաշինյանը այս ՏԻՄ ընտրափուլում նման՝ ոչ դեմոկրատական տոկոսներ արձանագրելով:

Առաջինը՝ ենթադրելի է, որ Փաշինյանը ցանկանում էր վերականգնվել, ռեաբիլիտացվել ԱԺ վերջին ընտրություններում տապալվելուց՝ հազիվ 49 տոկոս ստանալուց հետո:

Երկրորդը՝ նմանապես ենթադրելի է, որ Փաշինյանին այդ «սլացիկ» տոկոսները անհրաժեշտ են իր կառավարությանը և իր իշխանությունը մերժող հանրությանը հոգեբանորեն ճնշելու, ընկճախտի մեջ գցելու նպատակով, որ տեսեք՝ «մեր դեմ խաղ չկա, ինչ ուզենք՝ կանենք, ինչքան ուզենք՝ այնքան կխփենք» և այդպես շարունակ: Զուգահեռաբար սա նաև իր իշխող ուժի ճաքերը սվաղելու համար էր պետք:

 Եվ երրորդը. ենթադրելի է, որ Փաշինյանին նման ցնցող ցուցանիշներ պետք են արտաքին «գործընկերների» հետ հարաբերությունների համար: Մի կողմից՝ տեսեք (Անկարա, Բաքու), Փաշինյանը վերահսկում է իրավիճակը ու անհանգստանալու կարիք չկա, խոստացածը կամ ստանձնած պարտավորությունները կկատարի: Մյուս կողմից՝ տեսեք, Փաշինյանը ինչ աջակցություն ունի, այնպես որ, ուզեք-չուզեք, իր հետ պիտի հաշվի նստեք:

Բայց այս վերջինը բավականին խախուտ պահ է, որովհետև հազիվ թե նույն այդ արտաքին խաղացողներն անտեղյակ լինեն, թե ինչ պայմաններում ու ինչ ճիգերի գնով է Փաշինյանը նման թվեր «խփել»:

Չի կարելի շրջանցել նաև չափազանց կարևոր մի իրողություն: ՏԻՄ ընտրությունների ժամանակ մեր երկրում ոչ թե կուսակցական ցուցակ են ընտրում, ոչ թե գաղափարախոսական ուղղություն են ընտրում, ոչ թե կուսակցություն են ընտրում, այլ անձ: Գուցե մենթալիտետի հարց է, գուցե այլ պատճառներ կան: Բայց դա է՝ անձ են ընտրում: Նրանց, ում հաճախ մամուլում անվանում են «տեղական բդեշխներ», տեղական հեղինակություններ: Ոնց ուզում եք, անվանեք: Այդ «տեղական բդեշխների» գործոնը շատ կարևոր է: Իսկ այդ «բդեշխները» տեղերում իրենց իշխանությունն ու ազդեցության լծակները պահելու համար հավատարմության երդում են տվել ու տալու իշխանություններին՝ ցանկացած իշխանության օրոք: Փաշինյանական իշխանությունն էլ օգտվեց դրանից ու «տեղական բդեշխներին» քայլ առ քայլ իրենով արեց: Սա է: Դուր է գալիս այն, թե՝ ոչ, դրանից իրավիճակը չի փոխվում: Հայաստանում անձեր են ընտրում, ոչ կուսակցություններ կամ ծրագրեր: Հատկապես ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Իսկ ցանկացած քաղաքական գործունեություն պետք է առկա իրողությունների վրա հենվի, այլ ոչ թե միայն սոսկական ցանկությունների:

Ի դեպ, ինչ վերաբերում է որոշ քպական կարկառունների ոգևորությանը, ապա գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. վաղը, մյուս օրը, երբ իշխանության այլ ուժ գա, էլի 90, անգամ՝ 95 տոկոսանոց արդյունքներ են գրանցվելու, բայց արդեն այն իմաստով, որ այսօր ՔՊ-ի արևով երդվող համայնքապետները արագորեն փոխելու են գլխարկներն ու երդվելու են, թե հոգու խորքում միշտ ատել են ՔՊ-ն: Դա շատերս ենք տեսել: Ու ոչ մեկ անգամ: Ու ոչ միայն դա...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Թրամփը Իրանի հետ ամառվա հրադադարը ժամանակի վատնում է անվանել «Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Մեկնարկել է ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված Մարդու իրավունքների աշնանային դպրոցը Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Toyota Camry»-ն, «Chrysler»-ը և «Nissan Rogue»-ը Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին ԱՄՆ-ը և Կանադան կարող են առևտրային համաձայնության գալ մինչև նոյեմբերի 3-ըՆոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Հայ սամբիստները պատրաստվում են Աշխարհի առաջնությանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումԴեկտեմբերի 8-ից 11-ը Աբու Դաբիում կանցկացվի ջրին նվիրված համաժողովTashir Arena-ում կայացավ «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային շոուի պրեմիերանԹուրքիայի բանտերում կա 266 անչափահաս աղջիկԱՄՆ-ի նավթի ռազմավարական պաշարները հասել են վերջին 44 տարվա նվազագույն մակարդակինՍոցփաթեթով հանգստանալու պայմանագիր եք կնքել կամ պատրաստվում եք կնքել. մինչև տարեվերջ կնքվածը կկատարվի այսօրվա կանոններով. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-իցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորՍարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասինՀանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանՄակրոնը խոստովանել է, որ իշխանությունները պատրաստ չէին Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներինԳավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանԱշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Կարեն Ասլանյանը դուրս եկավ եզրափակիչ` հաղթելով Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանին․ ԱԱ Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութ