Tashir Arena-ում կայացավ «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային շոուի պրեմիերան
ՄՇԱԿՈՒՅԹՀոկտեմբերի 24-ին Tashir Arena-ում տեղի ունեցավ «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային կրկեսային շոուի պրեմիերան։ Սա յուրահատուկ ներկայացում է, որտեղ շատրվանների կախարդական խաղն ու կրկեսային արվեստը միավորվում են՝ ստեղծելով հուզիչ և տպավորիչ տեսարան։ Այն ջերմ պատմություն է ընտանիքի, հիշողությունների և սերունդներին միավորող արժեքների մասին։
«ՖՈՆՏԱՆԻԱ»-ն փոքրիկ հանդիսատեսին կպարգևի վառ տպավորություններ, իսկ մեծահասակներին հնարավորութուն կտա վերադառնալ մանկության հիշողություններրին ու վերապրել անկեղծ հույզերը։
Tashir Arena-ի նախագծի հիմնադիր Տաթևիկ Կարապետյանի խոսքով.
«Չնայած ամեն ինչին՝ անհնարինը հնարավոր է։ Մենք ցանկանում էինք զարմացնել հանդիսատեսին և նրան տեղափոխել ջրային տարերքի աշխարհ՝ այս ամենը ներկայացնելով Tashir Arena-ում։ Շուրջ 45 տոննա լրացուցիչ սարքավորումներ, 85 000 լիտր տարողությամբ լողավազան, լազերային և լուսային շոու, տպավորիչ հատուկ էֆեկտներ։ Վստահ եմ՝ հանդիսատեսը դուր կգա»։
Հայկական Ֆոնտանիա գյուղում, որի հրապարակում շատրվանները ամբողջ տարի արթուն են, տատիկին ու պապիկին այցելում են իրենց սիրելի թոռնիկները։
Մի օր ծաղրածու պապիկը, որն իր ամբողջ կյանքը նվիրել է կրկեսին, թոռնիկների հետ բացում է գաղտնիքներով ու հիշողություններով լի իր հին ճամպրուկը։ Անցյալի և ներկայի միջև սահմանն անհետանում է։ Երեխաների աչքի առաջ՝ Ֆոնտանիայի հրապարակում, կենդանանում է կրկեսային արվեստի և իրական զգացմունքների զարմանահրաշ աշխարհը։
«ՖՈՆՏԱՆԻԱ» շոուի հերոսների հետ հանդիսատեսը հայտնվում է հսկայական շատրվանների աշխարհում, որտեղ նրան սպասում են իրական ծաղրածուն և փահլեւանը, օդային մարմնամարզիկներ և ակրոբատներ, ձեռնածուներ և նույնիսկ վարժեցված շներ, ինչպես նաև բազմաթիվ այլ արտիստներ։
Հետևեք մեզ՝ այստեղ



