Յամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջ
ՍՊՈՐՏԿատալոնական «Բարսելոնայի» 19-ամյա հարձակվող Լամին Յամալի հայրը՝ Մունիր Նասրաուին, հերթական անգամ հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Այս մասին հաղորդում է armsport.am-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Բարսելոնայի օդանավակայանի սրճարանային գոտում։ Նասրաուին բաճկոնը թողել է չթույլատրված վայրում, ինչի համար նկատողություն է ստացել հաստատության աշխատակցուհուց։
Աղբյուրի տեղեկություններով՝ նկատողությունից հետո տղամարդը ագրեսիվ է արձագանքել, և կողմերի միջև վեճ է սկսվել։ Վիճաբանության ընթացքում Յամալի հայրը, ըստ հաղորդման, թքել է աշխատակցուհու դեմքին։
Մատուցողուհուն պաշտպանելու փորձ է արել օդանավակայանի այցելուներից մեկը, սակայն Նասրաուին, ըստ աղբյուրի, հարձակվել է նաև նրա վրա՝ վերցնելով աթոռն ու փորձելով այն նետել տղամարդու ուղղությամբ։
Սա վերջին օրերին Յամալի հոր մասնակցությամբ երկրորդ աղմկահարույց միջադեպն է։
Ավելի վաղ՝ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունից հետո, Նասրաուին վիճաբանության մեջ էր հայտնվել Լոնդոնի «Լոնդոն Պալադիում» թատրոնի մոտ։ Հաղորդվում է, որ նա Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Անդրեյ Արշավինի ներկայությամբ քիչ է մնացել կոտրի ռուսական պատվիրակության օպերատորի սմարթֆոնը։



