Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Շատ հանգիստ, բարի տղա էր: Երաժշտական կրթություն էր ստացել, գերազանցությամբ ավարտել դաշնամուրի բաժինը, ուներ բացարձակ լսողություն։ Իր առաջին ուսուցչուհին ասում էր՝ ունեմ մի օրինակելի աշակերտ, նա Հովհաննեսն է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հովհաննեսի մայրիկը՝ տիկին Սիլվան։ Հովհաննեսը ծնվել է Երևանում։ Այստեղ է անցել նրա մանկությունը, դպրոց է հաճախել։ «Գերազանց առաջադիմություն ուներ, բացառապես մեկ «ութ» գնահատականով ավարտեց դպրոցը։ Իրեն հարգում ու սիրում էին և՛ իր ուսուցիչները, և՛ ընկերները։ Մինչև հիմա իրենք ծաղիկներ են տանում Հովհաննեսին։ Հրաշալի հարաբերություններ են ունեցել»։ Դպրոցից հետո Հովհաննեսն ընդունվել է Հերացու անվան պետական բժշկական համալսարանի քոլեջը։ Երեք տարի սովորել է այնտեղ, կրկին ընկերական շրջապատ ձեռք բերել։ «Այնտեղ էլ են բոլորն իրեն սիրել»։ Հովհաննեսը հրաշալիորեն տիրապետել է անգլերենին, ընդունվել համալսարան Միացյալ Նահանգներում, որոշել՝ զորացրվելուց հետո ուսումն անպայման կշարունակի։ Մինչ դա, նույն համալսարանի օնլայն դասընթացներին է մասնակցել, ավարտել դրանք գերազանց արդյունքներով։

 2020 թվականի օգոստոսին Հովհաննեսը զորակոչվում է ժամկետային ծառայության։ «Իրեն պետք է զորակոչեին օգոստոսի 15-16ին, բայց դիմեց նախարարությանը՝ IT ոլորտում քննություն հանձնելու նպատակով։ Իր զորակոչումը մեկ շաբաթով հետաձգեցին, քննությունը հանձնեց, բայց իրեն չէին կանչում։ Գնացինք զինկոմիսարիատ, տղաների անունները ցուցակով կարդում էին։ Իր անունը ցուցակում չկար, բայց մեր տղան մոտեցավ, ներկայացավ։ Այդ օրն իրեն տուն ուղարկեցին, մի քանի օր հետո զորակոչեցին բանակ։ Հովհաննեսը կարանտինն անցել է «Մարտունի2»-ում։ Ծառայել է Ջրականում»։ Մայրիկն ասում է՝ տղան շատ հայրենասեր էր։ «Իմ հայրն Արցախից է, մայրս՝ Նախիջևանից, իսկ ես ծնվել եմ Բաքվում։ Նա շատ էր սիրում մեր բարբառը։ Երբ խոսում էինք, նա հաճույք էր ստանում, ուղղակի հիանում էր բարբառով»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Սեպտեմբերի 28-ին զանգեց, ասաց. «Մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին»։ Վերջին զանգի ժամանակ հարցրեց. «Ին՞չ են ասում, ե՞րբ է ավարտվելու պատերազմը»։ Մենք համարյա տեղեկություն չունենք այդ օրերի մասին։ Չգիտենք, թե երբ, որտեղ և ինչպես է զոհվել մեր տղան։ Միայն գիտենք, որ նա իր խմբի հետ չի եղել, նա հրաձիգ էր, բայց քանի որ բժշկական կրթություն է ունեցել, նրան տեղափոխել են այն ջոկատը, որը վիրավորներին է տեղափոխել»։

Ընտանիքը շաբաթներ շարունակ նորություն չի ունեցել որդուց։ «Երբ նոյեմբերի 9-ին պատերազմն ավարտվեց, ամուսինս գնաց Արցախ։ Չգտավ իրեն։ Իր հետ ծառայած տղաներից մեկը մեզ ասել էր, որ նա ոտքից վիրավոր է, հոսպիտալում է։ Չի եղել մեկ հիվանդանոց, որտեղ մենք իրեն չենք փնտրել, ամեն օր գնացել ենք և՛ Հայաստանի հիվանդանոցներ, և՛ Արցախում մեր բարեկամներն ու ծանոթներն են իրեն փնտրել։ Որպես վիրավոր իրեն չգտանք։ Ամուսինս վերադարձավ, նոյեմբերի 12-ին ես գնացի Արցախ։ Էլի ապարդյուն։ Դեկտեմբերին երազ տեսա, ամուսնուս պատմեցի, հասկացա, որ պետք է գնալ Արցախ։ Դեկտեմբերի 5-ին միասին գնացինք Արցախ՝ տղայիս փնտրելու։ Դեկտեմբերի 7-ին գտանք իր մասունքները։ 2021 թվականի հունվարի 23-ին ստացվել է ԴՆԹ հետազոտության դրական պատասխանը։ «Կարմիր խաչը» դուրս էր բերել իր մասունքները Հադրութից դեպի Ջրական տանող՝ «9-րդ կիլոմետր» հատվածից։ Զինվորականներից մեկն էր ասել, թե տղաներին որ հատվածում են հուղարկավորել։ Հովոյիս մոտ եղել է իր զինգրքույկը, բանկային քարտը, բանալի և եկեղեցական երգարանը։ Իրեն գտել էին, բայց ես էլի չէի հավատում, մտածում էի՝ գուցե մեկն իր շորերն է հագել կամ նման մի բան։ Բայց հետո հունվարին ստացանք ԴՆԹ հետազոտության դրական պատասխանը»։

Տարբեր մարդկանց պատմությունների հիման վրա, որպես Հովհաննեսի զոհվելու օր, նշվել է, օրինակ՝ հոկտեմբերի 6-ը, քանի որ տղաներից մեկին առնչվող պատմության համաձայն՝ Հովհաննեսն իր խմբով գնացել է նրանց օգնության, տղաներն այնտեղ զոհվել են։ «Բայց, երբ դեկտեմբերի 5-ին Արցախում էինք, տեղեկացանք, որ, նախարարության տվյալներով, հոկտեմբերի 11-ից այլևս նորություն չկա Հովհաննեսի մասին։ Հիմա մենք Եռաբլուր ենք այցելում և՛ հոկտեմբերի 6-ին, և՛ 11-ին, և՛ դեկտեմբերի 7-ին, և՛ հունվարի 23-ին»։

 Ապրելու ուժի մասին։ «Երկու-երեք տարի կռվել եմ Աստծո հետ։ Հարց տվել՝ ինչո՞ւ, այդքան լավ երեխա էր Հովոս։ Երկու-երեք տարուց հետո պատասխանը գտա։ Ինձ ասվեց, որ նա տուն է եկել։ Չկարողացա մեր տանն ապրել, ամեն ինչ Հովոյիս էր հիշեցնում։ Տանից դուրս էի գալիս, հիշում, թե որ ճանապարհով ուր է գնացել տղաս։ Կռիվ էի անում Աստծո հետ, ասում՝ ինչո՞ւ ես կամ, իսկ տղաս՝ ոչ։ Բայց ես ստացա պատասխանը, որ նա տանն է։ Դրանից հետո խաղաղվեցի։ Չորս երեխա ունեմ։ Հովհաննեսս ավագն էր, ուներ երկու քույրիկ, ութ տարեկան էր, ասաց՝ եղբայր եմ ուզում։ Մեր չորրորդ երեխան տղա ծնվեց։ Երբ լաց էի լինում, աղջիկս մի օր ասաց՝ մա՛մ, բա մե՞նք։ Դա էլ ինձ սթափեցրեց։ Ունեմ ամուսին, երեք երեխա, ես իրենց պետք եմ։ Միայն ես չեմ Հովհաննեսին կորցրել, նրանք էլ որդի և եղբայր են կորցրել։ Երբ Հովհաննեսը բանակ էր գնում, Դանիելը փաթաթվեց եղբորն ու ասաց՝ ես ո՞նց եմ մնալու առանց քեզ։ Հովհաննեսս գրկեց. «Դա՛ն ջան, ընդամենը երկու տարի է, այնքան շուտ է անցնելու, ես գալու եմ, մի նեղվի»։ Պատերազմից հետո մեր տուն եկավ Գևորգը։ Նա Հովհաննեսիս հետ է ծառայել։ Սեպտեմբերի 27-ին նա վիրավորվել է, և Հովոն իրեն դուրս է բերել մարտի դաշտից։ Նա պատմեց՝ մի քանի անգամ ուշաթափվել է, իրեն տղաս է ուշքի բերել և ասել՝ դու պետք է հավատաս, որ կարողանանք այստեղից դուրս գալ։ Գևորգն ասաց. «Նա ինձ նաև հոգեպես փրկեց»։ Հետո նա կորցրել է Հովհաննեսին տեսադաշտից, իրեն ասել են՝ Հովհաննեսը գնաց։ Ես շնորհակալ եմ իրեն, որ նա եկավ մեր տուն և պատմեց այդ օրվա մասին»։

 Հ.Գ. - Հովհաննես Պողոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներ Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Ես բոլորովին չեմ փորձել խոցել նրա ինքնասիրությունը, ես պարզապես պաշտում եմ նրան․ Անրին՝ Յամալի մասին Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանՄերկելը բացահայտել է 2019 թվականին իր դողի նոպաների պատճառը 69-ամյա տատիկը փորձել է փրկել թոռնուհուն, բայց մահացել էԱլեքսանդրա Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց․ ԱԱ Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Մուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. կա տուժած Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը դուրս մնացին չեմպիոնության համար պայքարից․ ԱԱ Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում Էրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համար Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ 68-ամյա սկեսուրը փրկել է կոմայի մեջ ընկած հարսինՋրամբար գյուղում գայլերի ոհմակը հnշոտել է գյուղացուն պատկանող մեծ թվով գառների Կաթի ոլորտում խախտում ունենք միայն «Աշտարակ կաթ» ընկերությունում՝ աղիքային ցուպիկի ցուցանիշով. Բաբկեն Պիպոյան ԱՄՆ-ում բшխվել են երկու ուղղաթիռ. կան զnhեր Թուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. Տաթևիկ Հայրապետյան Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն․ հայտնի են ժամերն ու փողոցները Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպմանը Կոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Վիզաների խիստ ստուգումներ և չեղարկումներ․ ԱՄՆ դեսպանատունը կարևոր հայտարարություն է տարածել Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան Հարձակում՝ ամենամեծ կրիպտոբորսայի վրա. $6 մլրդ ակտիվի կեսը հաջողվել է փրկել Ջրամբար գյուղում գայլերի ոհմակի հարձակման հետևանքով գառներ են անկելԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները Երևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինԱրեգակը մոտ կես միլիոն կիլոմետր տրամագծով հսկայական ելուստ է արձակել, որը, հնարավոր է, չհասնի Երկրին Հայաստանը մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումները «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են, բայց ճիշտ լուծումները գտնելու համար հանրային երկխոսություն է պետք. Հովհաննիսյան ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 Հայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանՀութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին Որոշ ուսուցիչների աշխատավարձը կփոխվի․ ում կվճարեն 300 հազար դրամ 328 մլն դրամ լրացուցիչ հատկացում՝ բարձր մարզական արդյունքներ գրանցած մարզիկների և մարզիչների անվանական թոշակների համար Վենսն ասել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավ է բռնկվել Խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան ԱՄՆ–ում ուղղաթիռներ են բախվել. կա 3 զոհ