Վենսը` Իրանին է փոխանցել Թրամփի նամակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ, նամակ է հղել Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիին՝ բանակցությունները վերսկսելու առաջարկով: Այս մասին հայտնում է «The Wall Street Journal»-ը:
Պարբերականի տվյալներով՝ շփումներն ուղղված են ապագա երկխոսության համար հիմք նախապատրաստելուն, այլ ոչ թե կոնկրետ պայմանների համաձայնեցմանը: Վաշինգտոնը դիտարկում է նաև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո Իրանին ռազմական հարվածներ հասցնելու վերսկսման հնարավորությունը:
Միևնույն ժամանակ «Al Hadath» հեռուստաալիքը հայտնում է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև անուղղակի բանակցություններին մասնակցող միջնորդներն առաջարկել են կողմերի հանդիպումն անցկացնել Թուրքիայում մինչև նոյեմբերի 4-ը:
Նախաձեռնությունը նախատեսում է նաև Հորմուզի նեղուցի բացում և ամերիկյան շրջափակման վերացում, հայտնում է հեռուստաալիքը:



