ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ-ի ոչնչացման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Հորմուզի նեղուցից արևելք ամերիկյան արտադրության MQ-1 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։
ԻՀՊԿ-ն գրավոր հայտարարության մեջ նշել է, որ իրանական հակաօդային պաշտպանության համակարգը հայտնաբերել և խոցել է MQ-1 անօդաչու սարքը Հորմուզի նեղուցից արևելք՝ Սիրիկ քաղաքի ափերի մոտ։
MQ-1 անօդաչու սարքը մշակվել է Միացյալ Նահանգներում 1990-ական թվականներին։ Սկզբնապես այն նախատեսված է եղել ռազմաճակատի գծում դիտարկման և հետախուզական առաքելությունների համար։ Հետագայում այս տիպի թռչող սարքերը համալրվել են նոր տեսախցիկներով և հրթիռներով։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



